Նուրբ շոկոլադե տորթը կհիշեցնի ձեր մանկությունը և կտանի թեթև համի ու շոկոլադե տրամադրության անհոգ աշխարհ։
Հարազատներին և ընկերներին գոհացնելու համար հարկավոր չէ հսկայական գումարներ ծախսել, դուք միշտ կարող եք թխել այս տորթը և նրանց տալ դրախտային հաճույք:

Շոկոլադե տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շոկոլադ 150 գրամ
_Մարգարին 150 գրամ
_Ձու 2 հատ
_Ալյուր 250-300 գր
_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ (կամ 1 թեյի գդալ սոդա՝ քացախով բացած)
_Վանիլ՝ ըստ ճաշակի
Ջնարակ
_Թթվասեր 2 ճաշի գդալ
_Շաքարավազ 0,5 ճաշի գդալ
_Կարագ 50 գր
_Կակաո 2 ճաշի գդալ

Շոկոլադե տորթ. Պատրաստման եղանակը
_Հալեցնել շոկոլադը գոլորշու վրա:
_Մարգարինը խառնել շաքարավազի և վանիլինի հետ։
_Ձուն առանձին հարել, ավելացնել կարագին, լավ խառնել։
_Ալյուրը մաղել փխրեցուցիչով, շոկոլադը խառնել ձվի զանգվածի հետ, ավելացնել ալյուրը, խառնել։
_Ջեռոցի տապակը յուղով քսել, կամ ծածկել յյուղաթղթով։
_Խմորը լցնել, հավասարաչափ տարածել ամբողջ մակերեսով։
_Ջեռոցը տաքացնել 180°C և թխել 20-25 րոպե։
_Այդ ընթացքում պատրաստել ջնարակը, դրա համար պարզապես խառնել բոլոր բաղադրիչները, դնել կրակին, առանց եռացնելու, լավ տաքացնել, որպեսզի բոլոր բաղադրիչները միանան և համասեռ զանգված ստացվի։

Պատրաստի թխվածքաբլիթը կտրատել քառակուսիներով, վրան լցնել շոկոլադե գլազուր։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կեքս Շոկոլադե մաֆիններ







