Շոկոլադե տորթ եփովի կրեմով. Շոկոլադի սիրահարներին իսկական հաճույք կպարգևեք

Շոկոլադե տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ինչու եմ սիրում այս Շոկոլադե տորթ եփովի կրեմով, որովհետև միշտ նախընտրել եմ շոկոլադը վանիլից։ Ես նույնիսկ պաղպաղակը կակաոյով եմ ընտրում։ Ուստի ավանդաբար տնական տորթերը պատում եմ շոկոլադե գլազուրով, իսկ միջուկի համար կրեմին ավելացնում եմ կակաոյի փոշի։

Եթե ​​մինչ այս օրը երբևէ զբաղվել եք թխվածքներ պատրաստելով, ապա այս խմորեղեն հեշտությամբ կթխեք: Դե իսկ փորձառու տանտիրուհու համար կրեմ պատրաստելը դժվար չի լինի։ Այնպես որ, այս երկու գործընթացները կարելի է համատեղել: Այս կերպ դուք նաև ժամանակ կխնայեք:

Շոկոլադե տորթ

Շոկոլադե տորթ եփովի կրեմով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Ձու 8 հատ

_Շաքարավազ 300 գ

_Վանիլին 1 թեյի գդալ

_Կաթ 200 մլ

_Ցորենի ալյուր 235 գ

_Փխրեցուցիչ 10 գ

_Կարագ 200 գ

_Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ

_Կաթնային շոկոլադ 200 գ

_Սերուցք 50 մլ

_Ընկույզ 100 գ

Շոկոլադե տորթ

Շոկոլադե տորթ եփովի կրեմով. Պատրաստման եղանակը

_Նախ պատրաստենք հիմքը։ Դրա համար 6 ձուն հարիչով հարում ենք 150 գ շաքարավազի և 1 թեյի գդալ վանիլին:

_Երբ զանգվածը սպիտակի և փարթամանա, նախ բահիկով խառնեք 50 մլ կաթը, իսկ հետո 220 գ ալյուրը փխրեցուցիչով։

_Միատարր խմոր ստանալ և տարածել 40×35 սմ տրամագծով յուղաթղթով պատված կաղապարի մեջ։

_Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե։

_Այնուհետև թողեք, որ խմորը մի փոքր սառչի և մեջտեղից կիսել։

_Այժմ պատրաստենք կրեմը։ 2 ձուն հարիչով հարել 150 գ շաքարավազի, մի պտղունց աղի և 1 ճաշի գդալ ալյուրի հետ։

_Մեջը լցնել կաթը և անընդհատ խառնելով՝ գոլորշու վրա եփելով հասցնել եռման աստիճանի։ Երբ կրեմը թանձրանա, վերցնել այն կրակից և դնել սառնարանում։

_Փափուկ կարագը հարել հարիչով։

_Հարած կարագի մեջ նախ ավելացնել կրեմը, իսկ հետո՝ կակաոն։

_Թխվածքի շերտերին քսել շոկոլադե կրեմը, այնուհետև վրան ու կողքերը ծածկել կրեմով։

_Տորթը թողնել սառնարանում 30 րոպե։

_Այդ ընթացքում կարելի է արդեն պատրաստել գլազուրը։

_Ջրային բաղնիքում հալեցնել շոկոլադը սերուցքով, զանգվածի մեջ խառնել մանրացված ընկույզը։ Գլազուրը քսել տորթի վրա, նորից դնել սառնարանում։

Շոկոլադե տորթ

Ահա այսպես հեշտ կարելի է պատրաստել տնական համեղ տորթ 1 ժամից քիչ ժամանակում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Բրաունի

Խնդրում ենք Գնահատեք