Շոկոլադե տորթ. Կոկոսի միջուկով նրբագույն խմորեղեն

Շոկոլադե տորթ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր կպատմենք, թե ինչպես կարելի է թխել շոկոլադե տորթ կոկոսի միջուկով։

Նույնիսկ հայտնի Bounty սալիկը չի կարող համեմատվել այս աղանդերի հարուստ շոկոլադե-կոկոսի համի հետ: Ուստի, ավելի լավ է սեփական ձեռքերով շքեղ տորթ պատրաստել, քան կասկածելի կազմով քաղցրավենիք գնել։ Համաձա՞յն եք:

Երբ թխեք թխվածքաբլիթը, անպայման թողեք, որ այն ամբողջովին սառչի։ Դրա համար տորթի հիմքը պետք է թողնել 2 ժամ, սենյակային ջերմաստիճանում։ Միայն դրանից հետո կարելի է բիսկվիթը կտրել և քսել կրեմը։

Շոկոլադե տորթ

Շոկոլադե տորթ կոկոսի միջուկով. Բաղադրիչներ

_Ցորենի ալյուր 80 գ

_Կակաոյի փոշի 60 գ

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 320 գ

_Կաթ 300 մլ

_Կարագ 150 գ

_Փխրեցուցիչ 0,5 թ.գ

_Կոկոս 150 գ

_Սերուցք 8 ճաշի գդալ

Շոկոլադե տորթ

Շոկոլադե տորթ կոկոսի միջուկով. Պատրաստման եղանակը

_Պատրաստել խմորը։ Ձվերը լավ հարել 120 գ շաքարավազի հետ, մինչև փարթամ ու փրփրուն լինի։

_Ցորենի ալյուրը, փխրեցուցիչը և 20 գ կակաոն խառնել, մաղել։ Ավելացնել դրանք ձվի խառնուրդի մեջ և զգուշորեն խառնել։

_Խմորը լցնել յուղապատ թխման տարայի մեջ, հարթեցնել։

_Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե։ Թող պատրաստի բիսկվիթն ամբողջովին սառչի։

_Հաստ հատակով կաթսայի մեջ լցնել 200 մլ կաթ։

_Ավելացնել 100 գ փափկած կարագ և 100 գ շաքարավազ։ Երբ կարագն ամբողջությամբ հալվի, ավելացնել կոկոսի փաթիլները։

_Հասցնել եռման աստիճանի։ Եփել միջին ջերմության վրա 10 րոպե, մինչև թանձրանա՝ երբեմն խառնելով։ Միջուկը թողնել, որ ամբողջովին սառչի։

_Բիսկվիթը կտրել երկու մասի։

_Ներքևի շերտը դնել ափսեի վրա, խոնավեցնել սերուցքի կեսով։

_Վրան դնել կոկոսի միջուկը՝ հարթեցնելով այն։ Երկրորդ շերտը խոնավեցնել մնացած սերուցքով։ Դնել կոկոսի միջուկի վրա և թեթևակի սեղմել։

_Կաթսայի մեջ լցնել 100 գ շաքարավազ, 40 գ կակաո, ավելացնել 50 գ փափկած կարագ և 100 մլ կաթ։

_Դնել կրակին, անընդհատ խառնելով հասցնել եռման աստիճանի։

_Տորթը ծածկել տաք գլազուրով։ Ուղարկել սառնարան 4 ժամով։

Շոկոլադե տորթ

Նուրբ կոկոսի միջուկով և փայլուն շոկոլադե գլազուրով շոկոլադե տորթը պատրաստ է:
Պարզապես պետք է կտրել այն, մատուցել սեղանին և դիտել, թե ինչ հաճույքով են այն ուտում նույնիսկ նրանք, ովքեր կոկոսով աղանդեր չեն սիրում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Ռաֆաելլո

Խնդրում ենք Գնահատեք