Շոկոլադե տորթ. Նրբահամ ու փափուկ, քաղցր հյուրասիրություն

Շոկոլադե տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Իսկական հրաշք, վառ ցիտրուսային համով Շոկոլադե տորթ։ Սա ամենալավ և ամենահամեղ աղանդերներից մեկն է։

Շոկոլադե տորթ

Շոկոլադե տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 220 գր

_Կակաո 2 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ

_Մի պտղունց աղ

_Ցանկացած ցիտրուսի կեղև

_Շաքարավազ, 120 գր

_Կաթ 300 մլ

_Բուսական յուղ 100 գր

Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է

_Սերուցք 200 գր

_Շաքարի փոշի 1,5 ճաշի գդալ

_Կակաո 1 ճաշի գդալ

Շոկոլադե տորթ

Շոկոլադե տորթ

Շոկոլադե տորթ. Պատրաստման եղանակը

_Վերցնել բարձրորակ կակաո՝ թե՛ խմորի, թե՛ կրեմի մեջ յուղայնության բարձր տոկոսով, լցնել լիքը գդալներ, որպեսզի տորթը իսկապես ամբողջովին շոկոլադե լինի:

_Ալյուրը մաղել և խառնել աղի, կակաոյի, շաքարավազի և փխրեցուցչի հետ։

_Լցնել բուսական յուղը, կաթը սենյակային ջերմաստիճանում։

_Զանգվածը հարել հարիչով մինչև ամբողջովին համասեռ դառնա։

_Խմորը կլինի թանձր, բայց ոչ կպչուն:

_Նարինջի կամ կիտրոնի կեղևը քերել և լցնել խմորի մեջ։

_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։

_Թխել 180 աստիճանում մոտ 20 — 30 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով, թողնել սառչի.

_Կրեմի համար վերցնել պաղեցրած սերուցքը և խառնել շաքարի փոշու հետ, հարել մինչև փարթամանա և ավելացնել կակաոն, խառնել, մինչև ամբողջովին համասեռ լինի։

_Կրեմը տորթի վրա հավասար շերտով քսել, իսկ վրան կարելի է նաև քերած շոկոլադ ցանել։

Շոկոլադե տորթ

Եթե թխվածքի ​վերին շերտը անհարթ է, կարելի է կտրել և հարթեցնել, իսկ ավելացածդ կտորները մանրացնել բլենդերով և փշրանքները ցանել կրեմի վրա։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Նեգրի ժպիտ

Խնդրում ենք Գնահատեք