Առաջարկում եմ պատրաստել պարզ, փխրուն, Շոկոլադի համով թխվածքաբլիթներ նուրբ ծածկույթով։
Թխվածքաբլիթները շատ գեղեցիկ տեսք ունեն և շատ հեշտ են պատրաստվում:

Շոկոլադի համով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 250 գրամ
_Ձու 1 հատ
_Ալյուր 2,5 բաժակ
_Շաքարի փոշի 1 բաժակ
_Կակաոյի փոշի 3 ճաշի գդալ
_Ջուր 1-2 թեյի գդալ
_Վանիլային շաքար 2 թեյի գդալ

Շոկոլադի համով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։
_Ալյուրը մաղել տարայի մեջ, լցնել քերած կարագը, ձեռքերով տրորել, մանրացնել։
_Այնուհետեւ խմորին ավելացնել ձուն և ջուրը, խմորը հունցել, եթե ստացվի չափազանց չոր, ապա ավելացրեք ավելի շատ ջուր:
_Խմորը լցնել տոպրակի մեջ և 1 ժամով դնել սառնարանը։
_Նշված ժամանակից հետո ջեռոցի տապակը յուղաթղթղթով ծածկել:
_Խմորից ընկույզի չափ գնդիկներ կազմել։
_Թխվածքաբլիթները դնել տապակի վրա և դնել ջեռոցը, տաքացնել մինչև 170°C 20 րոպե։
_Կակաոն և շաքարի փոշին մաղել, խառնել վանիլային շաքարի հետ։
_Հենց թխվածքաբլիթները հանվեն ջեռոցից, անմիջապես թաթախել ստացված խառնուրդի մեջ։

Նշենք, որ թխվածքաբլիթները շատ համեղ են և՛ տաք, և՛ սառը վիճակում։
Բարի ախորժակ և երջանիկ եղեք:
Տեսանյութ
Մեղրով շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթներ







