Շոկոլադով աղանդեր. Գեղեցիկ մատուցվող նուրբ քաղցրավենիք 

Շոկոլադով աղանդեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շոկոլադով աղանդերն այնքան համեղ, գեղեցիկ և ախորժելի է ստացվում, որ անպայման կդառնա ձեր ցանկացած տոնական ճաշացանկի տարրերից մեկը։

Վերցնում ենք շոկոլադ, գետնանուշ, եփած խտացրած կաթ և ստանում իսկական հաճույք գուրմանների համար։

Շոկոլադով աղանդեր

Շոկոլադով աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 130 գր

_Կաթ 150 մլ

_Բուսական յուղ 150 մլ

_Կակաո 2 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Ալյուր 180 գր

Կրեմի համար

_Սերուցք 500 գր

_Շաքարի փոշի 3 ճաշի գդալ

_Եփած խտացրած կաթ 3 ճաշի գդալ

Գանաշ պատրաստելու համար

_Շոկոլադ 300 գր

_Գետնանուշ 100 գր

_Սերուցք 150 գր

Շոկոլադով աղանդեր

Շոկոլադով աղանդեր. Պատրաստման եղանակը

_Ձուն հարել շաքարավազի հետ մինչև թանձր ու կայուն զանգված լինի։

_Լցնել կաթը և բուսական յուղը, հարել։

_Խառնել ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը, մաղել և լցնել զանգվածի մեջ։

_Խմորը հունցել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը, հարթեցնել։

_Թխել 180 աստիճանով, մոտ 20 րոպե։

_Թողնել սառչի և բաժանել կտորների:

_Սառը սերուցքը հարել մինչև փարթամանա, ավելացնել շաքարի փոշին և հարել։

_Ավելացնել խտացրած կաթը և հարել մինչև համասեռ դառնա։

_Շոկոլադը խառնել սերուցքի հետ և տաքացնել ձեզ հարմար ձևով, խառնել, մինչև հարթվի։

_Ավելացնել գետնանուշը։

Հուշում. ընկույզը մի փոքր տապակել և մանրացնել:

_Ավելի լավ է դեսերտը ձևավորել մատուցման բաժակների մեջ։

_Մինչև կեսը լցնել թխվածքաբլիթի կտորներ, որոնք կարելի է թրջել կաթով կամ սերուցքով։

_Վրան կրեմը դնել և ծածկել շոկոլադով և ընկույզով։

_Մի ժամով դնել սառնարանը։

Շոկոլադի մեջ կարող եք ավելացնել մանդարինի կամ նարնջի քերուկ, ցանկացած հավելում ձեր ցանկությամբ:

Շոկոլադով աղանդեր

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տիրամիսու բաժակներով. Բերանում հալչող նրբություն

Խնդրում ենք Գնահատեք