Շոկոլադով թխվածքաբլիթներ. Անուշաբույր, փոքրիկների սիրելի քաղցրավենիք

Շոկոլադով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս շոկոլադով թխվածքաբլիթները հեշտ են պատրաստվում և դրանք բացարձակապես բոլորին դուր կգան իրենց նուրբ շոկոլադե միջուկի պատճառով:

Շոկոլադով թխվածքաբլիթներ

Շոկոլադով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 320-350 գր

_Փափկած կարագ 250 գր

_Շաքարավազ 125 գր

_Ձու 1 հատ

_Դեղնուց 1 հատ

_Եգիպտացորենի օսլա 75 գր

_Փխրեցուցիչ 1/2 թ/գդ

Միջուկի համար

_Շոկոլադ 100 գր

_Նուշ 200 գր

_Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Շոկոլադով թխվածքաբլիթներ

Շոկոլադով թխվածքաբլիթներ

Շոկոլադով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Մեծ ամանի մեջ գդալով խառնել հալված կարագն ու շաքարավազը:

_Ավելացնել ձուն և դեղնուցը, հարել մինչև հարթվի։

_Մեկ այլ ամանի մեջ մաղել օսլան, փխրեցուցիչը և 320 գ ալյուրը և հարել։ Կարագի խառնուրդը տեղափոխել ալյուրի խառնուրդի փոսիկի մեջ և սկսել հունցել խմորը:

_Պատրաստի խմորը գնդել, դնել ալյուրապատ աշխատանքային մակերեսի վրա և 3 — 4 անգամ հունցել, որպեսզի ստացվի փափուկ խմոր։

_Խմորը ընկույզի չափ գնդիկներ անել և դնել յուղաթուղթ փռած սկուտեղի վրա։ 30 րոպեով դնել սառնարանը:

_Ջեռոցը տաքացնել մինչև 170°C։ Թխվածքաբլիթները տեղափոխել ջեռոցի տապակի վրա՝ յուրաքանչյուր գնդիկի կենտրոնում մատով կամ հարմարանքով փոսիկ անելով։

_Թխել 15 րոպե, թխվածքաբլիթները պետք է մնան բաց գույնի։ Պատրաստի թխվածքաբլիթները թողնել սառչեն մետաղական ցանցի վրա։

_Դրանց վրա ցանել շաքարի փոշի։

_Շոկոլադը հալեցնել և մի քիչ ավելացնել յուրաքանչյուր թխվածքաբլիթի փոսիկի մեջ։

_Տապակել նուշը չոր տապակի մեջ և թողնել սառչի։ Թխվածքաբլիթները զարդարել նուշով։

Շոկոլադով թխվածքաբլիթներ

Շոկոլադով թխվածքաբլիթներ

Հաճելի համտեսում:

Տեսանյութ

Արագ Պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք