Շոկոլադով պաղպաղակ. Հաճելի պահեր պարգևող տնական աղանդեր
Պաղպաղակն այն աղանդերն է, որից ձանձրանալ գրեթե անհնար է: Երբ պաղպաղակ վայելելու ցանկություն առաջանում է ամռանը, դուք թողնում եք ամեն ինչ, բառացիորեն վազում եք խանութ, գնում եք կոն՝ տարբեր համերի մի քանի գնդիկներով, և պաղպաղակն արդեն կարելի է վայելել: Բայց կա մի բան, երբ ամռանը զուտ զովություն փնտրելու ցանկությունից չենք մտածում, թե ինչ որակ ու բաղադրություն ունի այն:
Այդ մասին մտածելու կարիք չի լինի, եթե պաղպաղակն ինքներդ պատրաստեք: Այս ամառային աղադերը վայելեք տաք սենյակում, առանց խանութներից այն գնելու: Ձեզ պետք է ընդամենը 5 բաղադրիչ և մի փոքր համբերություն` գերազանց համը լիովին վայելելու համար:
Շոկոլադով պաղպաղակ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Ձու 4 հատ
- Շաքար 100 գ
- Սերուցք 500 մլ
- Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ
- Նուտելլա 300 գ
Շոկոլադով պաղպաղակ. Պատրաստման եղանակը
- Խառնել ձվերը և շաքարավազը:
- խառնուրդը դնել ջրային գոլոշու վրա: Հարել հարիչով, մինչև շաքարը լուծվի, և պինդ զանգված դառնա (6-ից 8 րոպե):
- Մի կողմ դնել, որ սառչի մինչև սենյակային ջերմաստիճանի:
- Հարել սառը սերուցքը՝ մինչև պնդանա:
- Այնուհետև սերուցքին ավելացնել նուտելլան և կակաոն: Շարունակեք հարել մինչև հարթ զանգված ստացվի:
- Այժմ խառնել ձվի և շոկոլադի խառնուրդը: Բաժանել կաղապարների մեջ և դնել սառցարանը:

Եթե ձեզ դուր է գալիս սառը քաղցրավենքիը, բայց նախընտրում եք մրգային համը, կարող եք փոխարինել նուտելլան հատապտուղներով կամ ընդհանրապես ոչինչ մի ավելացրեք, թող ստացվի վանիլային պաղպաղակ:
Շոկոլադով պաղպաղակը պատրաստ է:
Բարի համտեսում:
Տեսանյութ
Պաղպաղակ Ելակով, շոկոլադով










