Ես միշտ կարծում էի, որ շատ դժվար է շոռակարկանդակ Ռիկոտա պատրաստելը, բայց պարզվեց, որ սխալվում եմ:
Ձեզ նույնպես ներկայացնեմ այս անհավանական հեշտ բաղադրատոմսը:

Շոռակարկանդակ Ռիկոտա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Թխվածքաբլիթներ 200 գր
_Կարագ 100 գր
_Ռիկոտա պանիր 500 գր
_Սերուցք 33% յուղ 150 մլ
_Շաքարավազ 120 գր
_Ձու 2 հատ
_Կիտրոնի, գրեյպֆրուտի և նարնջի կեղևի քերուկ 1 հատ


Շոռակարկանդակ Ռիկոտա. Պատրաստման եղանակը
_Հալեցնել կարագը, ջրային բաղնիքում: Թխվածքաբլիթները մանրացնել բլենդերով կամ գրտնակով:
_Թխվածքաբլիթները հարել կարագի հետ և լավ խառնել, ստացվում է փխրուն զանգված, որը սեղմելիս լավ կձևավորվի։
_Պատրաստի զանգվածը լցնել ջեռոցի ամանի մեջ (ես դրել եմ յուղաթղթի վրա, եթե կաղապարն բացվող է, կարող եք առանց դրա անել), հավասարաչափ բաշխել, բաժակով կամ հարթ հատակով ինչ-որ առարկայով սեղմել, լավ հարթեցնել, որ ճաքեր չմնան:
_Տեղադրել սառցախցիկում, քանի դեռ չիզքեյքի մնացած մասը եփվում է։
_Շոռակարկանդակի զանգվածը կարելի է հարել հարիչով կամ բլենդերով։
_Այսպիսով, խառնել կաթնաշոռը, շաքարավազը կամ շաքարի փոշի, որն ի դեպ, ավելի հեշտ է լուծվում և սերուցքը։
_Հարել մինչև միատարր զանգված ստացվի, ցածր արագությամբ, որպեսզի արդյունքում պանիր չդառնա, այլ ստացվի հարթ, սերուցքային զանգված։
_Արդեն համասեռ զանգվածին ավելացնել ձուն և համը, ցանկության դեպքում կարելի է ավելացնել վանիլին և նորից լավ հարել։
_Հիմքը հանել սառցարանից, վրան քսել կաթնաշոռային զանգվածը։
_Դնել ջեռոցը 170-180 աստիճանով, մոտ 30 րոպե։ Անպայման ջեռոցի հատակին դրեք ջրով լի աման՝ ջրային բաղնիքի էֆեկտ ստեղծելու համար:
_30 րոպե հետո ջերմաստիճանը կարելի է իջեցնել մինչև 120-110 աստիճան և թխել ևս 25-30 րոպե՝ ստուգելով, որ այն չայրվի (բոլոր ջեռոցները տարբեր են, ուստի պետք է կուշադիր լինել):
_Մեջտեղը կշարունակի փափուկ մնալ, իսկ եզրերն արդեն կայուն կլինեն։
_Հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն վերջնականապես կայունանում է արդեն սառնարանում:
_Անջատել ջեռոցը և կարկանդակը թողնել այնտեղ՝ դուռը բացած, ևս 15 րոպե։
_Այնուհետև հանել և ամբողջովին թողնել սառչի սենյակային ջերմաստիճանում՝ ծածկել սրբիչով։ Ապա դնել սառնարանը 6-8 ժամով։

Դրանից հետո կարելի է զարդարել մրգերով, հարած սերուցքով կամ թողնել այնպես, ինչպես կա։
Շոռակարկանդակ Ռիկոտան պատրաստ է
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ առանց ջեռոցի Չիզքեյք







