Շվեդական կարկանդակ. Փափուկ և նուրբ ախորժելի քաղցրավենիք

Սա Շվեդական կարկանդակի ամենահաջող բաղադրատոմսերից մեկն է, որը ստացվում է, շատ փարթամ:

Քնքուշ և բուրավետ թխվածքը հյուրերի և ընտանիքի հետ թեյի կատարյալ հավելում է:

Շվեդական կարկանդակ

Շվեդական կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 3 հատ

_Մի պտղունց աղ

_Վանիլին ըստ ճաշակի

_Շաքարավազ 300 գր

_Կարագ 220 գր

_Կաթ 160 մլ

_Ալյուր մոտ 300 գր

_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ

_Խնձոր 600 գր

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Կիտրոնի քերուկ 2 ճաշի գդալ

_Դարչին՝ ըստ ճաշակի

Շվեդական կարկանդակ

Շվեդական կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Մաքրել խնձորները և կտրատել խոշոր կտորներով, խառնել շաքարավազի, դարչինի՝ ըստ ճաշակի և կիտրոնի քերուկի հետ։

_Ձվերը խառնել աղի հետ և հարել մինչև փարթամանա:

_Աստիճանաբար ավելացնել շաքարավազն ու վանիլինը, հարել մինչև փարթամանա ու պնդանա։

_Լցնել սենյակային ջերմաստիճանի կաթը, հարել, մինչև հարթ լինի։

_Լցնել հալեցրած և սառած կարագը և հարել զանգվածը, մինչև հարթվի։

_Մաղած ալյուրը փխրեցուցիչի հետ լցնել և հարել հարթ և միատարր խմոր։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը, շարել խնձորի շերտերը, լցնել խնձորներից առանձնացած հյութը։

_Թխել 190 աստիճանով մոտ 60 րոպե, ըստ ջեռոցի կարող է տևել մոտ 50 րոպե, ավելի լավ է պատրաստ լինելը ստուգել փայտիկով։

Շվեդական կարկանդակ

Այս կարկանդակը մատուցեք տաք կամ սառը վիճակում, երկու տարբերակներն էլ համեղ են։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք