Ձեզ անպայման դուր կգա այսպիսի փափուկ Շտրեյզելով թխվածքը համեղ սերուցքային բույրով և համով։

Շտրեյզելով թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Մածուն 250 գր
_Կարագ 250 գր
_Ալյուր 500 գր
_Մի պտղունց աղ
_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ
Միջուկի համար
_Շաքարավազ 150 գր
_Կարագ 150 գր
_Ալյուր 120 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի

Շտրեյզելով թխվածք. Պատրաստման եղանակը
_Նախապես սառեցված կարագը քերել միջին քերիչով փխրեցուցիչի հետ մաղած ալյուրի մեջ:
_Զանգվածը վերածել փշրանքների։
_Լցնել մածունը և խմոր հունցել՝ ամեն ինչ հավաքելով զանգվածի մեջ։
_Խմորը փափուկ և ճկուն պետք է լինի: Փաթաթել թաղանթով և դնել սառնարանը:
_Ալյուրը խառնել շաքարավազի և կարագի կտորների հետ, մի պտղունց աղ և վանիլ անել ըստ ճաշակի։
_Զանգվածը փշրանքների վերածել և դնել սառնարանը։
_Խմորը բաժանել երեք մասի, յուրաքանչյուրը գրտնակել բարակ շերտով և ցանել սառնարանից հանած շտրեյզելի փշրանքներով։
_Շերտը փաթաթել ռուլետի նման և կտրատել։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել թխվածքաբլիթները։
_Յուղել հարած դեղնուցով և դնել ջեռոցը։
_Թխել 180 աստիճանով մոտ 30 րոպե։

Թխվածքաբլիթները շատ փափուկ և քնքուշ են, դրանք հիանալի են ընտանեկան թեյ խմելու համար, ձեր հյուրերը նույնպես հաճելիորեն կզարմանան։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Գաթա մածունով







