Շքեղ համով Սմբուկով Աղցան․ Զարմացրեք ձեզ և ձեր հյուրերին

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք շքեղ համով սմբուկով աղցան, առաջին անգամ այն համտեսելուց ոչ մեկը չի կարողանում գուշակել խորհրդավոր բաղադրիչները։

Շքեղ համով Սմբուկով Աղցան

Բաղադրիչները

_Սմբուկ — 600 գր․

_Ձու — 3 հատ

_Սոխ — 2 գլուխ

_Մայոնեզ

_Ձիթայուղ տապակելու համար

_Սոխը մարինացնելու համար՝ քացախ — 3 թ․ գդ, շաքարավազ -1 թ․ գդ․, Աղ — 0,5 թ․գդ․

Սմբուկով աղցանի պարտաստման եղանակը

_Սկսում ենք սմբուկը կտրատելուց, սմբուկի կեղևը չենք հեռացնում, կտրտում ենք այսպիսի կարճ ձողիկների

_Սմբուկը լցնում ենք մաղի մեջ, վրան աղ անում որպեսզի դառնությունն ու ջուրը դուրս տա

_Դնում ենք սմբուկը կողքի և նախապատրաստում մյուս բաղադրիչները

_Խաշած ձուն կիսալուսնաձև ենք կտրատում

_Այժմ մարինացնում ենք սոխը, որը կրկին կիսալուսնաձև ենք կտրատել

_Դրա համար սոխը լցնում ենք տարայի մեջ, վրան ավելացնում շաքարավազ, աղ, քացախ և գոլ ջուր

_Խառնում ենք դնում ենք կողքի որ մարինացվի

Շքեղ համով Սմբուկով Աղցան

_Մինչ այդ տապակենք սմբուկը ձիթայուղի մեջ, պարբերաբար խառնում ենք մինչև վարդագույն կեղև կապի

_Բաղադրիչների չափաքանակը կթողնեմ նկարագրությունների բաժնում անմիջապես տեսանյութի տակ

_Տապակված սմբուկը դատարկում եքն խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձիթայուղը դուրս տա

_Հիմա հավաքում ենք բաղադրիչները՝ լցնում ենք սմբուկը, վրան ջրքամած սոխը, ձուն, մայոնեզը, աղ ենք անում և մի լավ խառնում ենք։

_Գեղեցիկ աղցանամանների մեջ լցնում ենք մեր խորհրդավոր համով աղցանը։ Ինչու՞խորհրդավոր, որովհետև առաջին անգամ համտեսողը անհնար է գուշակի իսկական բաղադրիչները, իսկ համը երբեք չի մոռանա։

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք