Առաջարկում ենք պատրաստել շքեղ Տորթ Մասկարպոնե, որ գեղեցիկ տեսքով ու նուրբ համով բոլորին դուր կգա:
Սա յուրահատուկ մեղրով տորթ է՝ եփած խտացրած կաթով կրեմի ու մասկարպոնեի համադրությամբ:

Շքեղ Տորթ Մասկարպոնե. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 400 գր
_Շաքարավազ 200 գր
_Մեղր 100 գր
_Կարագ 70 գր
_Ձու 2 հատ
_Սոդա 2 թեյի գդալ
_Մասկարպոնե 500 գր
_Եփած խտացրած կաթ 350 գր
_Թթվասեր 30% 300 գր
_Շաքարի փոշի 100 գր


Շքեղ Տորթ Մասկարպոնե. Պատրաստման եղանակը
_Խորը կաթսայի մեջ խառնել շաքարավազը, սոդան, մեղրը, կարագը, ձուն։
_Դնել թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով, աստիճանաբար լցնել մաղած ալյուրը, թողնել հանգստանա:
_Խմորը բաժանել 4 մասի, գրտնակել, մի քանի տեղից ծակծկել, թխել մինչև ոսկե դարչնագույնը 190 C-ում:
_Կտրել խմորի շերտերը ձևամանի չափով, հավաքել մնացորդները և տրորելով փշրել դրանք:
_Կրեմի համար մասկարպոնեն հարիչով հարել խտացրած կաթի հետ։
_Ավելացնել թթվասերը և շաքարի փոշին։
_Շերտերին կրեմ քսել, հավաքել տորթը, վրան ցանել մանրացված փշրանքները, դնել սառնարանը՝ 2-3 ժամով ներծծվելու համար։


Բարի ախորժակ
Տեսանյութ
Շքեղ տորթ Էսթերխազի







