Ոլորած Բուլկիներ. Փափուկ, եթերային և թեթև հյուրասիրություն

Ոլորած Բուլկիներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Երբ առաջին անգամ փորձեցի Ոլորած Բուլկիներ, անմիջապես վերցրի բաղադրատոմսը և որոշեցի պատրաստել։ Սրանք դարձան ամենասիրվածը, ինձ շատ, շատ դուր եկավ: Խմորը գերազանց է, ես այն պատրաստել եմ և ուղղակի առանց միջուկի և կակաչի սերմերով, և նրբերշիկով՝ խմորը միշտ հաջող է ստացվում։

Եվ եթե նույնիսկ պատրաստի բլիթները դնեք սառցախցի մեջ՝ պահելու համար, ապասառեցումից հետո դրանք թարմ են մնում, փափուկ և փարթամ։

Ոլորած Բուլկիներ

Ոլորած Բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 135 մլ

_Ալյուր 300 գրամ

_Շաքարավազ  2 ճաշի գդալ

_Ձու 1 հատ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Չոր խմորիչ 1 թեյի գդալ

_Կարագ 60 գրամ

Բուլկիներ Տնակ

Ոլորած Բուլկիներ. Պատրաստման եղանակը

_Լցնել կաթի կեսը տարայի մեջ, տաքացնել և ավելացնել խմորիչը և 1 ճաշի գդալ շաքարավազը:

_Մնացած կաթը նույնպես տաքացնել, վրան ավելացնել կարագ (30 գրամ) և հալեցնել։

_Ավելացնել շաքարավազը և ձուն, խառնել մինչև հարթվի։

_Ալյուրը մաղել ամանի մեջ, ավելացնել աղը ալյուրով պատրաստել բլրակ անել, որի մեջ պետք է փոքրիկ փոսիկ անել:

_Այս փոսիկի մեջ լցնել կաթով ու ձվով խառնուրդը և զգուշորեն հունցել խմորը։

_Այնուհետև խմորին ավելացնել կաթով թթխմորը, հունցել:

_Խմորը ծածկել սրբիչով և թողնել 1-2 ժամ բարձրանա։

_Խմորը ձեռքերով տրորել և գրտնակել ալյուր ցանած տախտակի վրա։

_Շերտը պետք է լինի 40 x 20 սմ:

_Այնուհետև խմորը մեջտեղից կիսել, իսկ հետո՝ բաժանել ուղղանկյունների։

_Կարագը (30 գրամ) հալեցնել, ուղղանկյուն շերտերին քսել։

_ Ռուլետի պես փաթաթել ուղղանկյունները: Տեղադրել ջեռոցիյուղած  տապակի վրա:

_Բուլկիները թողնել տապակի վրա 20-25 րոպե, այնուհետև դնել 180°C տաքացրած ջեռոցը 25-35 րոպե։

Ոլորած Բուլկիներ

Պատրաստի բուլկիները թողնել սառչեն՝ ծածկելով սրբիչով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հեշտ բուլկի Կրուասաններ

Խնդրում ենք Գնահատեք