Մածունով խմորը համեղ Ունիվերսալ կարկանդակի ամենամատչելի և պարզ տարբերակն է
Այն պատրաստվում է տարբեր միջուկների հետ, միշտ ստացվում է փարթամ և փափուկ:

Ունիվերսալ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Մածուն 250 մլ
_Ալյուր 500 գր
_Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ
_Վանիլին ըստ ճաշակի
_Մի պտղունց աղ
_Ձու 1 հատ
_Բուսական յուղ 100 մլ
_Ծիրան 300 գր
_Բալ 200 գր
_Ջեմ 2 ճաշի գդալ

Ունիվերսալ կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Պատրաստել ցանկացած միջուկ սիրված հատապտուղներով և մրգերով։
_Ձուն խառնել շաքարավազի և վանիլինի հետ, աղ անել, հարել, մինչև փարթամանա:
_Լցնել մածունը, հարել։
_Մաղած ալյուրը փխրեցուցիչի հետ մասերով լցնել և զանգվածը շաղախել, մինչև համասեռ խմոր ստացվի։
_Ավելացնել բուսական յուղը և խառնել։
_Հեռացնել բալի և ծիրանի կորիզները: Ծիրանը կտրատել շերտերով:
_Ջեռոցի համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով, քսել կարագ և լցնել խմորը։
_Վրան շարել հատապտուղներ և մրգեր:
_Թխել 190 աստիճանում մոտ 40 — 45 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։
_Վրան քսել ցանկացած ջեմ կամ մուրաբա:

Թարմ հատապտուղներն ու մրգերը բարձր ջերմաստիճանում մշակելիս թթվաշ են ստացվում, ուստի ավելի լավ է դրանց վրա առատ ցանել շաքարավազ կամ նախապես եփել օշարակ, հովացնել և հետո լցնել խմորի վրա։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սալորով բիսկվիթ







