Չամիչով բուլկիները պաշտում էին նախկին ԽՍՀՄ-ի գրեթե բոլոր երեխաները։ Անկեղծ ասած, այս հրուշակեղենի մեջ առանձնահատուկ բան չկար, բայց քանի որ հացի խանութների դարակներում ընտրությունը այնքան էլ բազմազան չէր, մայրերն ու տատիկները ուրախ էին գնել այս կեքսը՝ փոքրիկ քաղցրակերներին հաճույք պատճառելու համար:
Ուստի ավագ սերնդի ներկայացուցիչների համար բարձր կալորիականությամբ բուլկիների համը հավերժ կապված է ուրախության, հաճույքի, գրեթե երջանկության զգացման հետ։

Չամիչով բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 850 գր
_Սերուցք 20-30% 120 մլ
_Կարագ 100 գր
_Ձու 2 մեծ կամ 3 փոքր
_Շաքարավազ 200 գր
_Չամիչ 120 գր
_Խմորիչ 30 գր թարմ կամ 15 գր չոր
_Բուսական յուղ 3 ճաշի գդալ
_Վանիլային շաքար 1 ճաշի գդալ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Բուսական յուղ քսելու համար
_Դեղնուց քսելու համար


Չամիչով բուլկիներ. Պատրաստման եղանակը
_Պատրաստել թթխմոր բուլկու համար. խմորիչը լուծել 200 մլ տաք (38-40°C) ջրի մեջ, ավելացնել մեկ գդալ շաքարավազ, աղ և 250 գ մաղած ալյուրը, լավ խառնել։
_Թողնել տաք տեղում 40-50 րոպե։
_Հալեցնել և սառեցնել կարագը, ձվերը թեթևակի հարել սերուցքի, շաքարավազի և վանիլային շաքարի հետ։
_500 գ ալյուրը բլրակով մաղել աշխատանքային մակերեսի վրա, կենտրոնում փոս անել:
_Փոսի մեջ լցնել սերուցքով հարած ձվերը, խմոր հունցել՝ աստիճանաբար լցնելով նախ կարագը, ապա բուսայուղը, լցնել չամիչները, խառնել։
_Բուլկիների խմորը հունցել՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով ալյուր, մինչև այն սկսի չկպչել ձեռքերին։
_Խմորը դնել բուսայուղ քսած ամանի մեջ, ծածկել սրբիչով, 1,5 ժամ թողնել տաք տեղում։
_Թխելու մեծ տապակը ծածկել յուղաթղթով:
_Խմորը բաժանել 12-16 հավասար մասերի, ձևավորել կլոր բուլկիներ, յուրաքանչյուրը յուղել բուսայուղով։
_Բուլկիները միմյանցից 1,5 սմ հեռավորության վրա դնել և թողնել տաք տեղում 30-50 րոպե:
_Քսել 2 ճաշի գդակ ջրով հարած դեղնուցով, թխել 180°C տաքացրած ջեռոցում մոտ 25 րոպե։
_Մատուցելուց առաջ թողնել մի փոքր սառչեն։


Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հեշտ բուլկի կրուասաններ







