Շատ համեղ և չամիչով թխվածքաբլիթների բաղադրատոմս, որում կարող եք ավելացնել մի շարք հավելումներ՝ շոկոլադի կտորներ, ընկույզ և չրեր ըստ ճաշակի։
Խմորը շատ փափուկ է, ստացվում է քնքուշ, նուրբ, թխվածքաբլիթ։

Չամիչով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Մածուն 120 մլ
_Ձու կամ դեղնուց 1 հատ
_Ալյուր 260 գր
_Կարագ 100 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Աղ մի պտղունց
Լցոնի համար
_Չամիչ 50 գր
_Շոկոլադ 50 գր
_Ընկույզ 40 գր
_Կակաչի սերմ 15 գր
_Սպիտակուց 1 հատ
_Շաքարավազ 60 գր


Չամիչով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Մածունը խառնել դեղնուցի և շաքարավազի հետ։
_Ալյուրը մաղել և խառնել աղի և փխրեցուցիչի հետ։
_Սառեցրած կարագը կտրատել խորանարդներով կամ քերել խոշոր քերիչով։
_Ալյուրը խառնել կարագի հետ և զանգվածը վերածել փշրանքների։
_Ձվի զանգվածը լցնել չոր բաղադրիչների վրա և հունցել խմորը։
_Դնել տոպրակի մեջ ու 20 րոպեով պահել սառնարանում։
_Սեղանին ալյուր ցանել ու խմորի շերտը գրտնակել մոտ 4 մմ հաստությամբ։
_Սպիտակուցը հարել և քսել շերտին։
_Լցնել լցոնը, հավասարաչափ տարածել, փաթաթել ռուլետաձև և կտրատել կտորներով:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և վրան շարել թխվածքաբլիթները։
_Բլիթներին հարած ձու քսել և թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե։

Թխվածքաբլիթները շատ հարուստ են համով, փափուկ, բուրավետ, սա կարելի է թխել տոների և թեյի համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
5 գաթա Մածունով կլոր գաթա







