Չամիչով պիրոգը շատ նուրբ է, փափուկ և եթերային։

Չամիչով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 3 հատ
_Շաքարավազ 180 գր
_Ալյուր 130 գր
_Թթվասեր 1 բաժակ
_Վանիլային շաքար՝ ըստ ճաշակի
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Ընկույզ և չամիչ 150 գր

Պատրաստման եղանակը
_Ձվերը հարել մինչև փրփրի, ապա ավելացնել շաքարավազը և ամեն ինչ հարել մինչև կայուն և թանձր զանգված ստացվի։
_Այս զանգվածի մեջ ավելացնել թթվասերը, վանիլինը և փխրեցուցիչը։
_Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել խմորի մեջ, լավ հարել։
_Ցանկության դեպքում խմորին կարելի է ավելացնել չամիչ և կտրատած ընկույզ։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 40 րոպե։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Զատկի կուլիչ Կրաֆին







