Պատրաստեք չիչխանի դոնդող, այն իդեալական է նրանց համար, ովքեր չեն սիրում շատ քաղցր աղանդերներ: Այս հատապտուղին բնորոշ թեթև թթվայնությունը մնում է դոնդողի մեջ։
Նախկինում ես չգիտեի, թե ինչ պատրաստել այս վառ, բայց բավականին թթու հատապտուղներից: Բայց հիմա ես նույնիսկ սառեցնում եմ դրանք ձմռան համար, որպեսզի պատրաստեմ չիչխանի վառ ու վիտամինային դոնդող: Եթե քաղցրասեր ընտանիք ունեք, կարող եք ավելացնել ավելի շատ շաքարավազ կամ լցնել աղանդերը հարած սերուցքով:
Չիչխանի դոնդողը կարող եք պատրաստել տանը ինչպես թարմ, այնպես էլ սառեցված հատապտուղներից։ Պարզապես պատկերացրեք, թե որքան հաճելի կլինի ձմռանը նման ամառային և գունավոր աղանդեր ուտել:

Չիչխանի դոնդող. Բաղադրիչներ
_Չիչխան 200 գ
_Ջուր 150 մլ
_Շաքարավազ 50 գ
_Ժելատին 7 գ

Չիչխանի դոնդող. Պատրաստման եղանակը
_Չիչխանի վրա լցնել ջուր և մանրացնել բաղադրիչները բլենդերով։ Դրանից հետո քամել ստացված խառնուրդը։
_Չիչխանի խառնուրդը դնել կրակի վրա, ավելացնել շաքարավազը և տաքացնել մինչև այն ամբողջությամբ լուծվի։
_Այնուհետև զանգվածը կրկին քամել երկու տակ ծալած թանզիֆով։
_Չիչխանի խառնուրդը կրկին դնել կրակի վրա, ավելացնել ժելատինը և տաքացնել անընդհատ խառնելով, առանց եռացնելու։
_Լցնել կաղապարների մեջ և դնել սառնարանը մինչև ամբողջովին սառչի:

Այս չիչխանով աղանդերը կարելի է պահածոյացնել ձմռան համար։
Հետևեք հրահանգներին, իսկ վերջում դոնդողը լցրեք ոչ թե կաղապարների, այլ ստերիլիզացված, մաքուր բանկաների մեջ։
Փակեք կափարիչներով, թող սառչի և պահեք մութ տեղում՝ ձմռանը վայելելու համար։
Բարի ախորժակ:







