Չրերով աղանդեր. Նրանց համար, ովքեր ուզում են նիհարել

Չրերով աղանդեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Չրերով աղանդեր. Նրանց համար, ովքեր ուզում են նիհարել

Շատերն են բողոքում, որ երբ ուզում ես նիհարել, միայն կամքի ուժը բավարար չէ քաղցրավենիքներից հրաժարվելու համար: Նման դեպքերում բարձր կալորիականությամբ քաղցրավենիքների փոխարեն հարկավոր է չոր մրգեր ուտել որպես աղանդեր:

Շատ բան է հայտնի չրերի օգտակարության մասին: Դրանք ոչ միայն հարստացնում են մարմինը անհրաժեշտ տարրերով, այլև շատ արագ հագեցնում են: Իրոք, մի քանի սալորաչիր կամ չոր ծիրանն արագորեն կթուլացնի սովի զգացումը: Չրերի բազմազանության շնորհիվ դուք կարող եք պատրաստել առողջարար աղանդեր:

Չրերով աղանդեր

Չրերով աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սալորաչիր 100 գ
  • Չիր ծիրան 50 գ
  • Չամիչ 50
  • Վարսակի փաթիլներ 25 գ
  • Կակաոյի փոշի 1 թեյի գդալ
  • Խնձորի հյութ 350 մլ
  • Ագար ագար 10 գ

Չրերով աղանդեր

Չրերով աղանդեր

Չրերով աղանդեր. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ չոր մրգերը և չորացնել թղթե սրբիչներով: Վարսակի փաթիլները մանրացրել սրճաղացով, իսկ չրերը՝ մսաղացով:
  2. Խառնել այս մթերքներին կակաոյի փոշին:
  3. Ուղղանկյուն ձևամանը ծածկել յուղաթղթով: Չրերի զանգվածը տեղափոխել մեջը, հարթեցնել:
  4. Խառնել 2 ճաշի գդալ թարմ քամած խնձորի հյութին ագար-ագարը:
  5. Դրանից հետո այս հեղուկը խառնել մնացած հյութի կեսին և տաքացնել թույլ կրակի վրա, մինչև եռա, չմոռանալով հարել:
  6. Հեղուկը եռացնելուց հետո եփել ևս 2 րոպե: Խառնել սառը հյութին և լցնել չոր մրգերով հիմքի վրա:
  7. Ձևամանը թողնել սառնարանում երկու ժամ: Դրանից հետո աղանդերը հանել ամանից՝ յուղաթղթի եզրերից քաշելով
  8. Առողջարար քաղցրավենիքը քառակուսիներով կտրատել և մատուցել:

Չրերով աղանդեր

Չրերով աղանդեր

Չե՞ք սիրում խնձորի հյութ: Օգտագործեք ցանկացած այլ մրգերի կամ հատապտուղների հյութեր: Նշենք, որ պատրաստման ընթացում շաքար չի օգտագործվում, ուստի խորհուրդ ենք տալիս նախապես ընտրել քաղցր մրգեր՝ չրերով շերտի համար: Համոզվեք, որ շատ համեղ աղանդեր կարելի է պատրաստել չրերից: Բացահայտեք առողջ սննդի աշխարհը և կիսվեք այն ուրիշների հետ:

Չրերով աղանդերը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ցիտրուսներով ժելե

Խնդրում ենք Գնահատեք