Բոլոր ծնողները գիտեն, որ երեխաներն ու կոնֆետները մեկ անբաժանելի ամբողջություն են: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ Չրերով և ընկույզով քաղցրավենիք պատրաստել: Իմ երեխան սիրում է չորացրած մրգեր կամ հատապտուղներ և ընկույզներ: Չորացրած մրգերը և քնջութն անմիջապես նրան շեղում են վնասակար քաղցրավենիքից: Այսպիսով, ես որոշեցի չորացրած մրգերից և ընկույզից տնական քաղցրավենիք պատրաստել:
Այս բաղադրատոմսը պարզ է և մեզ պետք է միայն չամիչ, քնջութ և ընկույզ: Չամիչը պարունակում է հսկայական քանակությամբ երկաթ, քնջութի սերմերն օրգանիզմը հագեցնում են կալցիումով, իսկ ընկույզը մատակարարում է յոդ և ցինկ:

Չրերով և ընկույզով քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Չամիչ 200 գր
_Քնջութ 100 գր
_Ընկույզ՝ ըստ ճաշակի
_Ջուր 1 թեյի գդալ


Չրերով և ընկույզով քաղցրավենիք. Պատրաստման եղանակը
_Քնջութը բովել չոր տապակի մեջ, անընդհատ խառնելով, մինչև ոսկե դարչնագույնը:
_Մանրացնել տապակած քնջութի սերմերը, կեղևավորված ընկույզը, չամիչը և ջուրը բլենդերի մեջ:
_Այնուհետև գդալով կամ ձեռքերով պատրաստել ցանկացած ձևի քաղցրավենիք:
_Տնական քաղցրավենիքները սառնարանում թողնել 30 րոպե:

Ինչպես տեսնում եք, չորացրած մրգերից և ընկույզներից կոնֆետներ պատրաստելը շատ արագ և հեշտ է: Եվ որքան համեղ են դրանք: Նման աղանդերը չի վնասում առողջությանը, բայց երաշխավորում է հաճելի թեյ խմելը:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կոնֆետներ տնային պայմաններում







