Պահքի կարկանդակ. Հաճելի և նուրբ համով քաղցրավենիք

Պահքի կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նուրբ ելակով պահքի կարկանդակը դուր կգա ինչպես նրանց, ովքեր սահմանափակում են իրենց սննդակարգը կրոնական նկատառումներով, այնպես էլ վեգաններին կամ բուսակերներին:

Այս բաղադրատոմսով ձու բացարձակապես չի պահանջվում, իսկ բուսական յուղը, որը պետք է լավ սառեցնել սառցախցիկում՝ հիանալի կերպով կատարում է կարագի դերը։

Պահքի կարկանդակ
Պահքի կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բուսական յուղ 160 մլ

_Ելակ 800 գր

_Շագանակագույն շաքարավազ 250 գր

_Ջուր 100 մլ

_Ալյուր 350 գր

_Աղ մի պտղունց

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Վանիլային շաքարավազ 2 ճաշի գդալ

_Աղացած դարչին 1 թեյի գդալ

_Շաքարի փոշի 30 գր

Պահքի կարկանդակ

Պահքի կարկանդակ
Պահքի կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Պատրաստել խմորը. 30 րոպե առաջ սառցախցիկ դնել բուսական յուղը (150 մլ), որպեսզի այն խտանա։

_Լվանալ ելակները, չորացնել և մաքել: Տեղափոխել փոքր կաթսայի մեջ և վրան լցնել շագանակագույն շաքարավազ։

_Դնել վառարանի վրա և 2 րոպե տաքացնել միջին կրակի վրա։

_Ավելացնել ջուրը (կախված հատապտուղների հյութեղությունից), կափարիչով փակել և եռացնել։

_եռալուց հետո հեռացնել կափարիչը և եփել 3 րոպե։ Հատապտուղները լցնել մաղի վրա, հավաքել օշարակը և թողնել, որ սառչի։

_Խմորի ալյուրը աղով և փխրեցուցիչով մաղել ամանի մեջ։

_Ավելացնել սառեցրած բուսական յուղը, երկու դանակով կտրատել, որ փշրվի։

_Լցնել սառած օշարակի մեջ, ավելացնել վանիլային շաքարավազը և դարչինը։ Խմորը արագ խառնել։

_22 սմ սիլիկոնե կաղապարը յուղել բուսայուղով։ Ներքևում դնել եփած խմորի կեսից մի փոքր պակաս, վրան լցնել ելակը։

_Ծածկել մնացած խմորը, ջեռոցը տաքացնել 180°C, ձևամանը դնել ջեռոցը։

_Թխել 35-40 րոպե, ստուգել փայտիկով, այն պետք է չոր դուրս գա:

_Ելակով կարկանդակը թողնել թավայի մեջ մի փոքր սառչի, այնուհետև տեղափոխել մետաղական ցանցի վրա։

_Թողնել ամբողջովին սառչի։ Կարկանդակը շրջել ափսեի մեջ և ցանել շաքարի փոշի։

Պահքի կարկանդակ

Պահքի կարկանդակ

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք