Պահքի մեղրային բիսկվիթ. Նրբահամ թխվածք թեյի համար

Պահքի մեղրային բիսկվիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել պահքի մեղրային բիսկվիթի բաղադրատոմս:

Զսպվածության այս շրջանում հաճելի քաղցրավենիք վայելելու լավ հնարավորություն:

Պահքի մեղրային բիսկվիթ

Պահքի մեղրային բիսկվիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 2 բաժակ

_Մեղր 2 ճաշի գդալ

_Բուսական յուղ 0,5 բաժակ

_Ընկույզ 0,5 բաժակ

_Չամիչ 0,5 բաժակ

_Շաքարավազ 1 բաժակ

_Ջուր 1 բաժակ

_Սոդա 1 թեյի գդալ

_Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ

_Դարչին՝ ըստ ճաշակի

_Հիլ՝ ըստ ցանկության

Պահքի մեղրային բիսկվիթ
Պահքի մեղրային բիսկվիթ. Պատրաստման եղանակը

_Շաքարավազը լցնել ամանի մեջ, ավելացնել ջուրը և բուսական յուղը, լցնել մեղրը և թողնել կրակի վրա, մինչև շաքարավազն ու մեղրը լիովին լուծվեն։

_Թողնել սառչի մինչև 30-40 աստիճան և խառնուրդի մեջ լցնել սոդան, կակաոն ու համեմունքները։

_Մանրակրկիտ խառնել, որպեսզի գնդիկներ չմնան, ավելացնել ընկույզ, չամիչ և ալյուր ըստ անհրաժեշտության, որպեսզի խմորը դառնա թանձր թթվասերի նման:

_Յուղած և ալյուր ցանած կաղապարի մեջ լցնել։

_Թխել 200 աստիճան ջերմաստիճանում 40 րոպե:

Պահքի մեղրային բիսկվիթ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պատրաստում ենք ալյուր տնական պայմաններում

Խնդրում ենք Գնահատեք