Առաջարկում ենք պատրաստել Նուրբ, փափուկ և շոկոլադե Պաղպաղակի համով տորթ դասական կրեմով։
Տորթը մեծ է, հենց այն է. ինչ պետք է տոնական սեղանի և ընտանեկան տոնի համար։

Պաղպաղակի համով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 5 հատ
_Մի պտղունց աղ
_Վանիլին ըստ ճաշակի
_Շաքարավազ 150 գր
_Կակաո 40 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Ալյուր 110 գր
Կրեմի համար
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 120 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Եգիպտացորենի օսլա 40 գր
_Կաթ 500 մլ
_Կարագ 150 գր
_Ջուր 50 մլ
_Ներծծման համար կաթ 100 մլ
Գլազուրի համար
_Սև շոկոլադ 100 գր
_Կարագ 60գր
_Ընկույզ՝ ըստ ցանկության

Պաղպաղակի համով տորթ. Պատրաստման եղանակը
_Ձուն խառնիչով հարել մի պտղունց աղով և աստիճանաբար ավելացնել շաքարավազը, մինչև ստացվի կայուն և թանձր զանգված։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի և կակաոյի հետ, մաս-մաս լցնել զանգվածի մեջ և հարել խմորը։
_Խմորը լցնել յուղաթղթով պատված կաղապարի մեջ։
_Թխել թխվածքաբլիթը 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 30 — 40 րոպե։ Չբացել ջեռոցի դուռն առաջին 15 րոպեների ընթացքում։
_Այնուհետև կարելի է բացել և ստուգել թխվածքաբլիթի պատրաստ լինելը։
_Թողնել սառչի և կտրել երեք շերտերի, դրանք թրջել կաթով։
_Կրեմի համար խառնել բոլոր մթերքները և խառնիչով հարել զանգվածը։
_Եփել մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանա, թողնել հանգստանա:
_Տորթ կազմել՝ շերտերին կրեմ քսել, կողքերը նույնպես կրեմով պատել։
_Տորթի վրա լցնել շոկոլադե գլազուրը:
_Կողքերին ցանել մանրացրած ընկույզ կամ քերած շոկոլադ։
_Դնել սառնարանը, որ լավ խոնավանա ու թրմվի։

Տորթը շատ բուրավետ է ստացվում, շոկոլադե, խոնավ, ձեր ընտանիքին անպայման դուր կգա նման հրաշքը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Պլոմբիր հալվում է բերանում







