Պարզ աղցանի համար նախատեսված բաղադրիչներն ամենահարմարն ու ամենատարածվածն են, բայց արդյունքը ուղղակի հիանալի է, այն ձեզ դուր կգա։

Պարզ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
Մթերքների չափերը կարող եք որոշել ըստ ցանկության ու ճաշակի
_Երշիկեղեն
_Վարունգ
_Խաշած ձվեր
_Պահածոյացված ոլոռ
_Պանիր
_Աղ, մայոնեզ

Պատրաստման եղանակը
_Բաղադրիչները ընտրել նույն քանակությամբ, ինչ սովորաբար անում եք աղցանների համար:
_Բոլոր մթերքները կտրատել խորանարդներով, իսկ պանիրը քերել խոշոր քերիչով։
_Ամեն ինչ խառնել, համեմել մայոնեզով և անհրաժեշտության դեպքում՝ աղ ավելացնել։

Աղցանը կարելի է անմիջապես մատուցել կամ մի փոքր թողնել սաառնարանում, այդպես ավելի համեղ է ստացվում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր աղցան բրոկոլիով







