Պարզ աղցան. Թեթև և նրբահամ նախուտեստ

Պարզ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր եկեք պատրաստենք պարզ աղցան ընդամենը 10 րոպեում: Ես սիրում եմ թեթևություն մատուցել ընթրիքի կամ ճաշի համար, և այս աղցանը իսկական Աստծո պարգև է:

Մեր առաջարկած հյութեղ աղցանը շատ, շատ համեղ է, պատրաստեք և չեք փոշմանի:

Պարզ աղցան

Պարզ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 8 հատ

_Հալած պանիր 2 հատ

_Կանաչ սոխի փունջ

_Պահածոյացված կանաչ ոլոռ 150 գր

_Մայոնեզ 2-3 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Ձվով կոտլետներ

Աղցան. Պատրաստման եղանակը

_Ձվերը եփել և կտրել խորանարդներով:

_Հալած պանիրը քերել խոշոր քերիչով:

_Ձվերին ավելացնել քերած պանիրը, կանաչ ոլոռը և մանր կտրատած սոխը:

_Ավելացնել մի պտղունց աղ, մայոնեզ, խառնել և աղցանը պատրաստ է:

Պարզ աղցան

Համոզվեք ինքներդ՝ թեթև, արագ, բայց անչափ համեղ, նուրբ ուտեստ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լոբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք