Պարզ բիսկվիթ. Ամենահեշտ և փափուկ թխվածքի բաղադրատոմս

Պարզ բիսկվիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Սա ամենահեշտ պարզ բիսկվիթ է, կարելի է ասել՝ եթերային և փափուկ թխվածքաբլիթի հիմնական բաղադրատոմսը։

Պարզ բիսկվիթ

Պարզ բիսկվիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

— Ձու 5 հատ

— Շաքարավազ 150 գր

— Ալյուր 150 գր

Պարզ բիսկվիթ

Պատրաստման եղանակը

_Ձուն հարել շաքարավազի հետ, մինչև պնդանա և թանձր փրփուր ստացվի:

_Ալյուրը մաղել ու աստիճանաբար ավելացնել զանգվածին, բայց բահիկով խառնել՝ ներքևից վերև, նրբորեն։

_Ձևամանը ծածկել յուղաթղթով, այն յուղել և լցնել խմորը։

_Ջեռոցը տաքացնել 170 աստիճանով և թխել 55 րոպե։

Պարզ բիսկվիթ

_Թողնել սառչի ձևամանի մեջ, ապա հանել և հեռացնել թուղթը։

Հուշում. բիսկվիթը շատ փարթամ ու բարձր է ստացվում, բայց այն պետք է մնա առնվազն 6 ժամ, միայն դրանից հետո կարող եք կտրատել։ Այս դեպքում ամեն ինչ փափուկ կլինի, և դուք ստիպված չեք լինի նույնիսկ եզրերը կտրել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ձվանի բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք