Պարզ կարկանդակը շատ փափուկ է, խոնավ և բուրավետ։
Խնձորի միջուկը վերածվում է սաթի նման մեղրի, որը հիանալի կերպով զուգորդվում է թխվածքի վրայի շոկոլադե ջնարակի հետ:

Պարզ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Մածուն 200 գր
_Կարագ 200 գր
_Ալյուր 500 գր
_Դեղնուցներ 3 հատ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Մի պտղունց աղ
_Սոդա 0,5 թեյի գդալ
Միջուկի համար
_Խնձոր 900 գր
_Չամիչ 100 գր
_Ընկույզ 100 գր
_Շաքարավազ 100 գր
_Դարչին 1 թեյի գդալ
_Կիտրոնի քերուկ և հյութ 1 հատ
Ջնարակի համար
_Կակաո 4 ճաշի գդալ
_Շաքարավազ 4 ճաշի գդալ
_Կաթ 100 մլ
_Կարագ 30 գր


Պարզ կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Փափկած կարագը խորանարդիկներով կտրատել և խառնել մաղած ալյուրի հետ, վերածել փշրանքների։
_Լցնել սենյակային ջերմաստիճանի մածունը, սոդան, վանիլ ըստ ճաշակի, շաքարավազը, դեղնուցները և խառնել։
_Խմորը արագ հավաքել գնդաձև։
Հուշում․ դեղնուցները կարող եք փոխարինել 2 ձվով, բայց հիշեք, որ սպիտակուցը խմորը դարձնում է ավելի չոր։
_Խմորը ծածկել տոպրակով և 40 րոպեով դնել սառնարանը։
_Խնձորները մաքրել և քերել քերիչով։
_Ըստ ճաշակի ավելացնել դարչինն ու կիտրոնի հյութը, քերուկը, չամիչը և ընկույզը։
_Խմորի վրա միջուկը քսելուց առաջ լցնել շաքարավազը։
_Խմորը բաժանել 3 մասի, յուրաքանչյուրը գրտնակել յուղաթղթի վրա ըստ ձևամանի չափի։
_Թղթի հետ միասին դնել ջեռոցի տապակի վրա, կողքերը մի փոքր բարձրացնել և լցնել միջուկը։
_Դնել խմորի երկրորդ շերտը և լցնել միջուկի մնացած մասը։
_Ծածկել խմորի երրորդ շերտով։
_Թխել 180 աստիճանով մոտ 30 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:
_Ջնարակի համար խառնել բոլոր մթերքները, բացի կարագից և եփել մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանալը:
_Վերցնել կրակից և ավելացել կարագը, խառնել մինչև հարթվի և թողնել սառչի։
_Թխվածքը գլազուրով ծածկել և թողնել, որ սառչի։

Աղանդերն էլ ավելի օրիգինալ դարձնելու համար վերցրեք քաղցր և թթու խնձորներ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Զոլավոր բիսկվիթ







