Պարզ տորթ. Արագ պատրաստվող քաղցրավենիք
Տորթերի ամենահայտնի ու սիրված բաղադրատոմսերից մեկը: Այն իրոք շատ պարզ է՝ Հիմնական բաղադրիչները չափվում են բաժակներով: Վերցրեք ցանկացած չափի բաժակ, գլխավորն այն է, որ ամեն ինչ վերցվի նույն չափերով:
Պարզ տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Շաքար 1 բաժակ
- Կեֆիր 1 բաժակ
- Ալյուր 1 բաժակ
- Ձու 1 հատ
- Կակաո 2 ճաշի գդալ
- Բուսական յուղ 60 մլ
- Սոդա 1 թեյի գդալ
- Կիտրոնի հյութ 1 թեյի գդալ
Կրեմը պատրաստելու համար մեզ հարկավոր է
- Թանձր թթվասեր 600 մլ
- Շաքարավազ 3 ճաշի գդալ

Պարզ տորթ. Պատրաստման եղանակը
- Սոդան լցնել կեֆիրի մեջ և խառնել:
- Ձուն հարել շաքարի հետ, ավելացնել կեֆիրին:
- Ավելացնել բուսական յուղը և խառնել:
- Լցնել մաղած ալյուրը, ավելացնել կակաոն և շարունակել խառնել:
- Հուշում Վերցնել կակաոն յուղայնության բարձր տոկոսով, այդ դեպքում տորթի համը ավելի շոկոլադե կլինի:
- Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը:
- Խմորը թխել 180 աստիճանով մոտ 40 րոպե, փայտիկով ստուգել պատրաստվածությունը:
- Բիսկվիթը սառեցնել և կտրել երեք շերտի:
- Թթվասերը հարել շաքարի փոշիով:
- Հուշում. Եթե թթվասերը տնական չէ և թանձր չէ, կարելի է ավելացնել խտացուցիչ:
- Շերտերին կրեմ քսել, վերևին և կողքերին էլ քսել, այնուհետև շաղ տալ կակաոն:
- Պատրաստի տորթը մի քանի ժամով դնել սառնարանը:

Ցանկության դեպքում տորթը կարելի է զարդարել շոկոլադի կտորներով կամ կրեմի մի մասը խառնել կակաոյի հետ և տորթի վրա նախշեր անել: Արդյունքում կստանաք շքեղ տոնական թխվածք:
Պարզ տորթը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Պրահա








