Պարզ տորթ. Չքնաղ տեսք ունեցող, անուշահամ քաղցրավենիք

Պարզ տորթ  ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պարզ տորթ. Չքնաղ տեսք ունեցող, անուշահամ քաղցրավենիք

Այս մանանայի բաղադրատոմսը ես վերցրի ընկերուհուցս և վերջերս միայն այն եմ օգտագործում:

Ամեն ինչ պատրաստվում է պարզ և արագ` պայմանավորված այն հանգամանքով, որ մենք կօգտագործենք միկրոալիքային վառարան:

Պարզ տորթ 

Պարզ տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սպիտակաձավար 1 բաժակ

_Կեֆիր կամ կաթի սեր 1 բաժակ

_Ձու 2 հատ

_Շաքար 100 գ

_Ալյուր 120 գ

_Մի պտղունց աղ

_Կարագ 100 գ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

Տորթ սկյուռ

Պարզ տորթ .Պատրաստման եղանակը

_Սպիակաձավարը խառնել կեֆիրի հետ և թողնել 10 — 15 րոպե, որպեսզի այն ուռչի:

_Ավելացնել աղ, շաքար, ալյուր և խառնել: Լցնել վանիլինը:

_Լցնել հալված կարագը և խառնել:

_Սիլիկոնային կաղապարը յուղել կարագով և խմորը լցնել, հարթեցնել բահիկով:

_Այժմ միկրոալիքային վառարանը դնել 800 Վտ և թխել 9 րոպե:

Հուշում. Ստուգեք պատրաստ լինելը փայտիկով, և եթե պետք է՝ տորթը դրեք ևս մի քանի րոպե:

_Եթե ​​միկրոալիքային վառարան չկա, ջեռոցում թխել 180 աստիճանով մոտ 30 — 35 րոպե:

_Զովացնել տորթը, կտրել երկու շերտի և պատրաստել թթվասերով կամ սերուցքով կրեմ` շաքարի փոշիով:

_Պետք է նաև կողքերին կրեմ քսել, վերևով, տորթի վրա շաղ տալ ընկույզ կամ ցանկացած քաղցր հավելում:

Պարզ տորթ 

Տորթը ստացվում է փափուկ, նուրբ, քնքուշ և շատ համեղ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Էսկիմո

Խնդրում ենք Գնահատեք