Եկեք թխենք Պարզ տորթ, որը պատրաստվում է սովորական մթերքներով։ Այս բաղադրարատոմսը շատ համեղ է ստացվում և կարծում ենք ձեզ էլ դուր կգա:

Պարզ տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
— Ձու 6 հատ
— Շաքարավազ 6 ճաշի գդալ
— Ալյուր 6 ճաշի գդալ
Կրեմի համար
— Քաղցր և յուղալի սերուցք 300 մլ
— Կոկոսի փաթիլներ 100 + 50 գր
— Կակաո 1 ճաշի գդալ
Եթե ցանկանում եք, կարելի է ավելացնել կակաոյի քանակը։

Պարզ տորթ. Պատրաստման եղանակը
_Սպիտակուցները զգուշորեն առանձնացնել դեղնուցներից։
_Սպիտակուցները հարել մի պտղունց աղով, այնուհետև աստիճանաբար ավելացել շաքարավազը և հարել զանգվածը մինչև թանձրանալը:
_Ավելացնել 1 դեղնուց՝ չդադարեցնելով հարելը։
_Ալյուրը մաղել, մաս-մաս լցնել զանգվածի մեջ և բահիկի միջոցով ներքևից վերև զգուշորեն խառնել խմորը։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը, հարթեցնել։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 20-25 րոպե։
_Հարել սառեցված սերուցքը մինչև պնդանա, բաժանել 2 մասի։
_Մի մասին խառնել կակաոն, երկրորդին՝ կոկոսի փաթիլները։
_Սառած թխվածքաբլիթը կտրատել 2 մասի, ցանկության դեպքում թրջել ցանկացած օշարակով (քաղցր ջուր, կաթ, խտացրած կաթ և այլն) և տորթը կազմել՝ շերտերը կրեմով քսելով։
_Տորթի ներսում քսել կոկոսի փաթիլներով կրեմը, իսկ վրան և կողքերը՝ կակաոյով, կամ հակառակը։

Տորթին ցանել փաթիլներ կամ կակաո՝ ըստ ճաշակի:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարակում







