Պարզ տորթն անչափ փափուկ ու եթերային է, իսկ տանձով բուրավետ լցոնումը, թթվասերով և խտացրած կաթով նուրբ կրեմն այն դարձնում են պարզապես արքայական աղանդեր:
Պարզ տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 5 հատ
_Շաքար 200 գ
_Մի պտղունց աղ
_Ալյուր 170 գ
_Օսլա 50 գ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Ընկույզ 10 գ
Կրեմի համար անհրաժեշտ է
_Թթվասեր 600 գ
_Եփած խտացրած կաթ 250 գ
Լցոնը պատրաստելու համար հարկավոր է
_Տանձ 1 հատ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Մեղր 1 ճաշի գդալ
_Կարագ 1 թեյի գդալ
_Ցանկության դեպքում դարչին՝ ըստ ճաշակի
_Մի պտղունց կիտրոնաթթու
Պարզ տորթ. Պատրաստման եղանակը
_Ձվերը մի պտղունց աղով հարել մեկ րոպե, ավելացնել շաքարավազը և հարել մինչև փրփրուն, խիտ զանգված ստացվի:
_Լցնել մաղած ալյուրը փխրեցուցիչով և օսլայով, խմորը խառնել:
Խորհուրդ. Ավելի լավ է եգիպտացորենի օսլա վերցնել, բայց եթե չունեք, միանհանգստացեք, կարտոֆիլի օսլան նույնպես հարմար է:
_Խմորը հունցել բահիկի միջոցով և ավելացնել մանրացված ընկույզը:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը:
_Թխել 20 — 25 րոպե 170 աստիճանով: Բիսկվիթի պատրաստ լինելը ստուգել փայտիկով:
_Բիսկվիթը փաթաթել սննդային թաղանթով և մի քանի ժամով դնել սառնարանը:
_Կլպել և կտրել տանձը փոքր կտորներով:
_Տապակել տանձը կարագի, շաքարի, դարչինի և մեղրի հետ: Տապակել մինչև կարամելացումը՝ 3 րոպե և թողնել սառչի:
_Հարել թթվասերը խտացրած կաթով՝ մինչև հարթվի:
_Բիսկվիթը կտրել 3 — 4 շերտերի:
_Ցանկալի է տորթը ձևավորել բացվող օղակի մեջ:
_Խմորի շերտերին քսել կրեմ, վրան լցնել կարամելացված տանձ և դնել միմյանց վրա, զարդարել փշրանքներով կամ շոկոլադով` ըստ ճաշակի:
_Տորթը հավաքելուց հետո այն մի քանի ժամով դնել սառնարանում և մատուցել սեղանին:
Ստացվում է պարզապես հիանալի տորթ՝ տանձի պայծառ բույրով և համով և նուրբ կրեմով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ելակով տորթ չէ, բայց համն անմահական է