Առանց թխելու պարզ տորթը տոնական սեղանի ամենաարագ աղանդերի տարբերակն է։ Այնուամենայնիվ, տորթի այս տարբերակը սովորաբար պահանջում է երկարատև սառեցում. տորթերը պետք է լավ հագեցած լինեն կրեմով։

Պարզ տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Պատրաստի բիսկվիթ 2 հատ
_Խտացրած կաթ 1 բանկա
_Անյուղ կաթնաշոռ 200 գր
_Շոկոլադի 1 սալիկ
_Շաքարավազի գնդիկներ զարդարման համար


Պատրաստման եղանակը
_Կաթնաշոռը և խտացրած կաթը հարթ մածուկի վերածելու համար օգտագործել ձեռքի բլենդեր:
_1 շերտ թխվածք դնել ափսեի վրա, քսել կրեմի մեկ երրորդը և վրան մի քիչ շոկոլադ քերել։
_Ծածկել թխվածքի երկրորդ շերտով, վրան և կողքերը քսել կրեմով։
_Զարդարել քերած շոկոլադով և շաքարավազե գնդիկներով։
_Առնվազն 3 ժամ դնել սառնարանում և տորթը պատրաստ կլինի:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ առանց ջեռոցի







