Պարզ և արագ տորթ. Այնքան պայծառ է և հարուստ շոկոլադի համով որ մատներդ կլպստես

Պարզ և արագ տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պարզ և արագ տորթ. Նուրբ շոկոլադե բիսկվիթը հիանալի կերպով լրացնում է շոկոլադե կաթնաշոռային կրեմը: Շոկոլադե ջնարակը լրացնում է այս խոհարարական գլուխգործոցը:

Իսկական հաճույք քաղցրասերների համար:

Պարզ և արագ տորթ

Պարզ և արագ տորթ. Անհրաժեշտ բաղադրիչներ

Շոկոլադե թխվածքաշերտ

_Ձու 4 հատ

_Շաքարավազ 6 ճաշի գդալ

_Թթվասեր 3 ճաշի գդալ

_Բուսական յուղ 200 մլ

_Ալյուր 9 ճաշի գդալ

_Կակաո 5 ճաշի գդալ

_Խմորի փխրեցուցիչ 2,5 թեյի գդալ

_Աղ 1/4 թեյի գդալ

Կրեմ

_Փափուկ կաթնաշոռ կամ սերուցքային պանիր 400 գ

_Թթվասեր 100 գ

_Խտացրած կաթ 250 գ

_Կակաո 5 ճաշի գդալ

Ջնարակ(գլազուր)

_Սև շոկոլադ 100 գ

_Կաթ 4 ճաշի գդալ

_Կարագ 60 գ

Օշարակ

_Ջուր 100 գ

_Շաքար 50 գ

_Կոնյակ՝ ըստ ցանկության 20 գ

Պարզ և արագ տորթ

Պարզ և արագ տորթ

Պարզ և արագ տորթ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Խորը ամանի մեջ լցնել ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը և աղը, խառնել:

_Ձու կոտրել առանձին ամանի մեջ, ավելացնել շաքարավազ, լցնել թթվասեր և բուսական յուղ: Խառնել մինչև հարթ զանգված դառնա:

_Մաղել այդ խառնուրդի մեջ այն բոլոր չոր բաղադրիչները, որոնք նախապես խառնել էինք: Խառնիչով ցածր արագությամբ հարել մինչև հարթվի:

_Խմորը լցնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, հարթեցնել:

_Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում, 15-20 րոպե: Պատրաստի տորթը հանել ջեռոցից և թողնել, որ սառչի:

_Կտրել խմորի եզրերը, բաժանել 4 մասի: Հավասարապես խոնավեցնել խմորը օշարակով, որի համար պետք է խառնել ​​ջուրը, կոնյակը և շաքարը: Եռացնել, եփեք 2 րոպե և պատրաստ է:

_Այժմ, պետք է պատրաստել կրեմը. դրա համար թթվասերը, փափուկ կաթնաշոռը կամ պանիրը դնել խորը ամանի մեջ, մաղել կակաոն, ավելացնել խտացրած կաթը, սկզբում խառնել բահիկով, այնուհետև հարիչի ցածր արագությամբ:

_Առաջին շերտը դնել ափսեի մեջ, դնել բացվող ձևօղակ, խմորի վրա կրեմ քսել: Ծածկել այն երկրորդ շերտով, թեթև սեղմել դեպի ներքև, երկրորդ շերտին կրեմ քսեք, այսպես՝ մինչև վերջ: Ծածկել չորրորդ շերտով:

_Առայժմ տորթը մի կողմ թողնել և պատրաստել ջնարակը: Դրա համար կարագի վրա կաթ ավելացնել և հալեցնում վառարանի վրա կամ միկրոալիքային վառարանում: Կտրատած շոկոլադը լցնել տաք կաթի մեջ և խառնել մինչև հարթվի:

_Քսել տորթի վրա այս խառնուրդը և հարթեցնել այն: Սառելուց հետո թխվածքը կարող եք մատուցել:

Պարզ և արագ տորթ

Պարզ և արագ տորթը պատրաստ է: Այն անչափ համեղ է, շոկոլադի հարուստ համով:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տորթ Սնիկերս

Խնդրում ենք Գնահատեք