Պարզ և համեղ թխվածքաբլիթներ

պարզ և համեղ թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պարզ և համեղ թխվածքաբլիթներ, որոնք պատրաստելը բոլորովին բարդ չէ:
Եկեք այսօր պատրաստենք պարզ և համեղ թխվածքաբլիթներ, որոնք կլրացնեն ձեր ամենօրյա սուրճի սեղանը: Դրանք շատ նրբահամ են, քնքուշ և բերանում հալչող:

Այնպես որ եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է սովորական խմորով յուրատեսակ թխվածքաբլիթներ պատրաստել: Դրանց ձևը հաստատ ձեզ կզարմացնի, բայց մեզ պետք է ընդամենը պատառաքաղ օգտագործել:

պարզ և համեղ թխվածքաբլիթներ

Պարզ և համեղ թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_100 գրամ չամիչ

_100 գրամ ընկույզ

_200 գրամ կարագ

_100 մլ բուսական յուղ

_100 գրամ շաքար

_1 ձու

_1 ճաշի գդալ թթվասեր կամ մածուն

_ալյուր — 3 բաժակ

_վանիլին — 1 թեյի գդալ

պարզ և համեղ թխվածքաբլիթներ

Պարզ և համեղ թխվածքաբլիթներ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Նախապես թրջել չամիչը, ապա ջուրը քամել:

_Խառնել ընկույզն ու չամիչը բլենդերի մեջ մինչև համասեռ զանգված դառնա:

_Կարագը խառնել շաքարի, բուսական յուղի, ձվի և մածունի հետ:

_Այնուհետև ավելացրեք 3 բաժակ ալյուր և 1 թեյի գդալ վանիլին: Ալյուրն անպայման մաղել:

_Հունցել փափուկ խմոր, այն փոքր գնդիկների բաժանել ընկույզի չափով:

_Ընկույզով ու չամիչով լցոնը նույնպես բաժանել նույնքան մասերի, բայց դրանք պետք է զգալիորեն փոքր լինեն:

_Ծածկել տապակը յուղաթղթով:

_Վերցնել մի կտոր խմոր և պատառաքաղ: Այս կտոր խմորը տարածեք պատառաքաղի ատամների վրա:

_Վրան դնել լցոնը և ոլորել այն, զգուշորեն հավաքելով խմորը: Արդյունքում պետք է ստացվեն գեղեցիկ շերտով գլանիկներ: Այսպես կրկնել բոլոր բլիթների հետ:

_Թխվածքաբլիթները շարել յուղաթղթով ծածկված տապակի վրա:

_Թխել 180-200 աստիճանի տակ 35-40 րոպե:

_Պատրաստի բլիթների վրա ցանել շաքարի փոշի: Ստացվում են շատ փափուկ և քնքուշ:

պարզ և համեղ թխվածքաբլիթներ

Պարզ և համեղ թխվածքաբլիթները պատրաստ են, կարող եք մատուցել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թխվածքաբլիթների պատրաստման մի այլ տարբերակի ծանոթացեք այս տեսանյութում.

Խնդրում ենք Գնահատեք