Պեռաշկի․ Կարտոֆիլով Կարկանդակներ․ Համեղ խմորի բաղադրատոմս

ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր վերջապես պատրաստելու ենք պեռաշկի․ կարտոֆիլով կարկանդակներ․ համեղ խմորի բաղադրատոմս եմ ներկայացնելու՝ հաստատ կհավանեք։ Խոհանոցից բուրող հետաքրքիր ուտեստների հոտը միշտ ստեղծում է առատության և ապահովության զգացողություն տնեցիների համար։

Այնպես-որ մի ծուլացեք, տրամադրվեք և իմ հետ սկսեք պատրաստել փամփլիկ կարկանդակներ։ Մինչ կմտնեք խոհանոց, նախ բաժանորդագրվեք մեր այս համեղ ալիքին, լայք դրեք անպայման, ձեր ողջույն էլ գրեք մեկնաբանությունների բաժնում ու մենք կսկսենք։

Պեռաշկի․ Կարտոֆիլով Կարկանդակներ․ Համեղ խմորի բաղադրատոմս

Կարտոֆիլով Կարկանդակներ Բաղադրատոմս

Պեռաշկի խմոր

_Ձու — 1 հատ

_Կաթ — 1 բժ -200 գր․

_Ջուր — 1 բժ․

_Շաքարավազ — 3 թ․ գդ․

_Չոր խմորիչ — 11 գ․ — 2 թ․ գդ․

_Ձեթ — 50 գրամ խմորի մեջ, կես շիշ ընդհանուր տապակելու համար

_Աղ — 1 թ․ գդ․

_Ալյուր — 500-600 գր․

Պեռաշկի միջուկ

_Կարտոֆիլ — 3-4 հատ

_Սոխառած 1 գլուխ սոխով

_Մեկ փունջ համեմ

_Մեկ գդալ ծիթրոն

_Աղ և պղպեղ

Պեռաշկի Կարտոֆիլով կարկանդակներ Քայլ առ քայլ

_Սկզբում խմորիչի հարցերը լուծենք ու անցնենք առաջ

_2 թեյի գդալ խմորիչ լցնենք, ես չոր խմորիչ եմ վերցրել

_Պետք է այն ակտիվացնել

Պեռաշկի․ Կարտոֆիլով Կարկանդակներ․ Համեղ խմորի բաղադրատոմս

_2 թեյի գդալ շաքարավազ ենք ավելացնում վրան

_Մեկ բաժակ կաթ ենք օգտագործելու, պարտադիր է գոլ վիճակում

_Լցնենք ու խառնենք, եթե անմիջապես խմորիչը չլուծվի գնդիկներից մի վախեցեք, դրանք լրիվ լուծվելու են

_Փակենք կերակրի թաղանթով դնենք կողքի թող ակտիվանա մոտ 15-20 րոպե

_Մեկ այլ խոշոր տարայի մեջ լցնենք 4 թ․ գդ․ ալյուր

_1 թեյի գդալ աղ

_1 թեյի գդալ շաքարավազ լցնենք

_1 բաժակ եռման ջուր պետք է լցնենք այս փոշի զանգվածի վրա և խառնենք

_Ջրի փոխարեն լավ տարբերակ է նաև մածուն ավելացնելը մեկ բաժակ՝ գյուղական կարկանդակ ստանալու համար

_Բայց այսօր դե դասական բաղադրատոմսն եմ ներկայացնում

_Շատ խառնելու կարիք էլ չկա, սա էլ պետք է դնենք առայժմս կողքի որպեսզի մի փոքր սառի

_15-20 րոպե անց հավաքենք բոլոր բաղադրչները իրար գլխի և խմորն արդեն հունցենք

Դրոժով ունիվերսալ խմոր

_Զանգվածն արդեն սառել է

_Վրան ավելացնենք 50 գրամ ձեթ

_Մեկ ձու կկոտրենք

_Կավելացնենք մեր խմորիչի կաթով խառնուրդը

_Խառնենք մի փոքր և սկսենք ալյուր ավելացնել

_Մաղելով կլցնենք ընթացքում խառնելով

_Այս խմորից հրաշալի պիշիներ էր տատիկս թխում, փոքր ժամանակ պեռաշկիներից շատ այդ պիշիներին էինք անհամբեր սպասում

_Մի պահ արդեն երբ դժվարանում ենք խառնիչով խառնելուց անցնենք ձեռքերով խառնելուն

_Օգտագործելու ենք 500-600 գրամին մոտ ալյուր այս ծավալի համար հենց ձեռքերով հնարավոր լինի հունցել այլևս ալյուր չենք ավելացնում, նույնիսկ եթե այսպես մի փոքր կպնում է ձեռքերին խմորը դա նորմալ է

_Հաջորդ գործողությունները իրականցնում ենք միայն ձեթի օգնությամբ

Մսով կարկանդակ

_Մի բուռ ձեթ ենք վերցնում ու շատ էլ չենք հունցում

_Տարայի տակն ու կողքերն էլ ձեթոտում ենք, գունդը դնում տարայի մեջ ու փակում ենք կափարիչը

_Այսպես պետք է մնա 2-3 ժամ հասունանա խմորը

_Առավել արագ հասունանալու համար տաք ծածկոցով կարող եք ծածկել և պահել տաք պայմաններում

_Այդ ընթացքում մենք կհասցնենք միջուկը պատրաստել

_Կարտոֆիլ կեղևահանենք 3-4 միջին չափսի

_Հարկավոր է այն խաշել

_Ստուգենք լավ փափուկ է խաշվեց վերջ

_Մինչ մի փոքր կսառի կհասցնենք մեկ գլուխ սոխը մանր կտրատել

_Ձեթով տապակելու ենք, սոխառած ենք անելու

_Իսկ այդ ընթացքում էլ կանաչին կկտրատենք

_Մեկ փունջ համեմ եմ սովորաբար լցնում

_Կարտոֆիլով կարկանդակների միջուկի համեմունքներն ու կանաչիները արդեն դուք ձեր ճաշակով կարող եք ավելացնել, ինձ թվում է թարմ համեմը շատ է սազում այս միջուկին

_Կարտոֆիլները արդեն սառել են

_Ճզմենք այն այնքան լավ, որ գնդիկներ բացարձակ չմնան

_Ընդ որում կարտոֆիլով միջուկը պարտադիր չէ, կարելի է կաղամբով, կարմիր լոբով կամ ոսպով միջուկներ լցնել, կրկին համեղ կստացվի

_Սոխառածն էլ ավելացնենք կարտոֆիլի վրա

_Ավելացնենք նաև մեր կտրատված թարմ համեմը

Պեռաշկի․ Կարտոֆիլով Կարկանդակներ․ Համեղ խմորի բաղադրատոմս

_1 թեյի գդալ աղ լցնենք միջուկին

_Նաև 1 թեյի գդալ չոր ծիթրոն եմ ավելացնում սովորաբար, յուրահատուկ համ է տալիս կարտոֆիլով կարկանդակներ ին

_Միջուկը մեր պատրաստ է, դնենք կողքի

_Կաթսայի մեջ առատ ձեթ լցնենք և դնենք կրակին թող լավ տաքանա, որ տաք ձեթի մեջ տապակենք կարկանդակները

_Ժամանակն է, որ սկսենք կարկանդակները ձևավորելը

_Ես 2 ժամ սպասեցի, որքան երկար սպասենք այնքան կհասունանա խմորը

_Բայց այսքանը լրիվ բավարար է կարծում եմ

_Հարթակը առատ ձեթոտենք

_Խմորը շուռ տանք ամբողջությամբ հարթակին

_Տարածենք այսպես, այլևս հունցելու կարիք չկա

_Ինքն արդեն առատ ձեթոտ է բացարձակ մատներին չի կպնում

_Տարածենք այսպես և կտրատենք սկզբում լայնակի, հետո ավելի մանրացնենք

_Մեկ կարկանդակի չափով կտրատենք փոքրիկ գնդերի վերածենք

_Այս զանգվածից ստացվում է 17-18 հատ կարկանդակ

_Այժմ յուրաքանչյուր գնդիկը հենց մատներով էլ կբացենք

_Մեր միջուկից մեկ կամ երկու գդալ կդնենք խմորի երկայնքով

_Ես սիրում եմ երբ միջուկը առատ է լինում

_Հետո կողքերից այսպես վրա ենք բերում մատներով ամրացնում, լավ սեղմում ենք մատներով, որպեսզի եփվելու ընթացքում չճաքի

_Ձեթի տաքանալու աստիճանը կարելի է որոշել մեկ փոքրիկ կտոր խմոր մեջը քցելով, եթե միանգամից վերև է բարձրանում փքվելով, ուրմեն բավարար տաք է

_Մեր դեպքում մի երկու րոպե էլ կսպասենք և արդեն կաթսայի մեջ կտեղավորենք մեր կարկանդակները

_Կարելի է շարունակ շուռումուռ տալ, որպեսզի բոլոր կողմերով հավասարաչափ կարմրի

_Կրակը պետք է թույլ լինի, որպեսզի հասցնի ներսում թխվել, հակառակ դեպքում արագ վրայի շերտը կկարմրի, իսկ ներսում հում կմնա

Պեռաշկի․ Կարտոֆիլով Կարկանդակներ․ Համեղ խմորի բաղադրատոմս

_Հանելուց հարկավոր է խոհանոցային անձեռոցիկի վրա դնել, որպեսզի ավելորդ ձեթը հեռանա

_Ամբողջը անելուց հետո կմատուցենք, եթե մինչ այդ կհամբերեն տան անդամները այս գայթակղիչ բույրին իհարկե

_Մատուցելուց կարելի է աղ և սև պղպեղ հրամցնել, լրացուցիչ համ փոխանցելու համար, բայց մեր բաղադրատոմսով պատրաստելու դեպքում դրա կարիքն էլ չեք ունենա

_Սպասում եմ ձեր կարծիքին մեկնաբանությունների հատվածում, փորձելուց հետո անպայման կգրեք

Դե ինչ, բարի ախորժակ։

Պեռաշկի Կարտոֆիլով կարկանդակների տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք