Պիրոգ շերտավոր խմորով. Հագեցնող և նրբահամ ուտեստ հավաքույթի համար

Պիրոգ շերտավոր խմորով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պատրաստեք Պիրոգ շերտավոր խմորով, այն կդառնա կատարյալ հյուրասիրություն ընկերական երեկույթի համար:

Այնքան հիանալի է դրանք վերցնել հենց ձեռքով և թաթախել կծու մեղր-մանանեխի սոուսի մեջ՝ առանց անհանգստանալու պատառաքաղների և ափսեների մասին:

Պիրոգ շերտավոր խմորով

Պիրոգ շերտավոր խմորով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շերտավոր խմոր 4 շերտ

_Աղացած խոզի միս 500 գր

_Խնձոր 1 հատ

_Բոված գետնանուշ 1/3 բաժակ

_Կոճապղպեղի արմատ 2 սմ

_Սխտոր 4 պճեղ

_Կանաչ սոխ 5 ճյուղ

_Համեմ 10 ճյուղ

_Ձու 3 հատ

_Քնջութ 1/4 բաժակ

_Սոյայի սոուս 2 ճաշի գդալ

_Քնջութի յուղ 1 ճաշի գդալ

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Սոուսի համար

_Մեղրով մանանեխ՝ սերմերով 200 մլ

_Չիլի սոուս 1/4 բաժակ

_1-2 ճաշի գդալ շրիրաչի սոուս

Պիրոգ շերտավոր խմորով

Պիրոգ շերտավոր խմորով

Պիրոգ շերտավոր խմորով. Պատրաստման եղանակը

_Շերտավոր խմորը նախապես հալեցնել։

_Ջեռոցը տաքացնել մինչև 200°C։ Ջեռոցի երկու տապակները ծածկել յուղաթղթով:

_Մաքրել կոճապղպեղն ու սխտորը և մանրացնել, մաքրել խնձորը և կտրատել փոքր խորանարդներով։

_Կանաչ սոխն ու համեմը մանր կտրատել, գետնանուշը խոշոր կտրատել։

_Մեծ տապակի մեջ տաքացնել բուսական յուղը, ավելացնել աղացած միսը, կոճապղպեղը և սխտորը և եփել, հաճախակի խառնելով՝ 10 րոպե։

_Ավելացնել քնջութի յուղը, սոյայի սոուսը և եփել ևս 1 րոպե, տապակը վերցնել կրակից։

_Խոզի մսին ավելացնել խնձորը, գետնանուշը, կանաչ սոխը և համեմը, խառնել և թողնել մի փոքր սառչի։

_2 ձուն թեթևակի հարել ու ավելացնել աղացած մսին, խառնել։

_Փոքր ամանի մեջ հարել մնացած ձուն 1 ճաշի գդալ ջրի հետ:

_Թեթև ալյուր ցանած սեղանի վրա խմորի մեկ շերտիկը ուղղանկյունաձև գրտնակել:

_Կտրել այն երկայնքով՝ 3 մասի, ստացված շերտերի կենտրոնում լցնել միջուկի մոտ 1/3 բաժակ, խմորի երկար կողմերին ձու քսել և փաթաթել սեղմելով եզրերը։

_Յուրաքանչյուր ռուլետ կտրատել 5-6 մասի: Ամբողջը կրկնել մնացած խմորի հետ։

_Ռուլետները տեղափոխել ջեռոցի տապակների վրա, քսել ձուն և ցանել քնջութի սերմեր:

_Թխել 20-25 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:

_Սոուսի համար խառնել բոլոր բաղադրիչները։

Պիրոգ շերտավոր խմորով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պիրոգ Ֆրանսիական Քիշ Լորեն

Խնդրում ենք Գնահատեք