Պիցցա Առանց խմոր թխելու․ Համեղ և Արագ Հրաշք Պիցցա

ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր Պիցցա ենք պատրաստելու առանց խմոր թխելու, համեղ և արագ հրաշք Պիցցա ենք պատրաստելու, այն էլ գազօջախի վրա թավայում։

Պիցցա Առանց խմոր թխելու․ Համեղ և Արագ Հրաշք Պիցցա

Պիցցա Բաղադրիչները

  • Հաց — մի քանի շերտ — Բատոն կամ ֆրանսիական Բագետ
  • Ձու — 4 հատ
  • Հալվող պանիր — 150 գրամ
  • Երշիկ — մի քանի շերտ
  • Լոլիկ — 1 հատ

Պիցցա Պատրաստելու քայլերը

  • Մեզ անհրաժեշտ կլինի հաց բատտոն, կամ Ֆրանսիական Բագետ, կամ պարզապես կլորավուն հաց, կտրատենք այն
  • Պիցցայի պատրաստումը երևի դուք էլ հետաձգում եք ամեն անգամ խմոր պատրաստելուց խուսափելով, իսկ այս բաղադրատոմսով հրաշալի պիցցա կստանաք 2-3 րոպեում

Պիցցա Առանց խմոր թխելու․ Համեղ և Արագ Հրաշք Պիցցա

  • 4 ձու կկոտրենք, քիչ աղ կանենք, դեռ պանիրն էլ աղի է
  • Հացերը թաթախենք ձվի մեջ և կդնենք կողքի
  • Հալվող պանիր քերենք
  • Մեկ լոլիկ կտրատենք և սկսենք հավաքել պիցցան
  • Թավայի տակ ձիթայուղ լցնենք և շարենք հացերը արդեն տաք թավայի վրա
  • Ձվի մնացած զանգվածն էլ տարածելով լցնենք թավայի մեջ, որտեղ դատարկ մասեր կան
  • Մի քանի րոպե հետո արդեն ձուն կեղև կկապի

Պիցցա Առանց խմոր թխելու․ Համեղ և Արագ Հրաշք Պիցցա

  • Զգուշությամբ կշրջենք, ոպեսզի ամբողջական ստացվի
  • Անմիջապես պանիր կլցնենք վրան, քերած պանրի միայն մի մասը
  • Կշարենք լոլիկը կտրատված
  • Երշիկներ էլ կշարենք, դե պիցցա է չէ՞
  • Մնացած պանիրն արդեն ամբողջությամբ տարածենք և թավայի բերանը փակենք, որպեսզի պանիրը ամբողջությամբ հալվի
  • Այդ ընթացքում հարկավոր է կրակը շատ կամաց մարմանդ անել
  • Եվս մի քանի րոպե, պանիրն հալվեց ուրեմն արդեն Պիցցան պատրաստ է
  • Հրաշալի  տարբերակ է նաև նախաճաշի համար, ընթրիքին էլ հարմար կլինի, իսկ ճաշին երևի թե այսքանը չի բավականացնի, քանի որ շատ համեղ է, արագ պատրաստվում է, արագ էլ վերջանում է

Պիցցա Առանց խմոր թխելու․ Համեղ և Արագ Հրաշք Պիցցա Տեսանյութ

Դե ինչ, Բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք