Պլոմբիր պաղպաղակ 5 րոպեում. Այլևս կարիք չկա շոգին տանից դուրս գալ պաղպաղակ գնելու: Այս բաղադրատոմսի շնորհիվ կարող եք ինքներդ վստահելի ու մաքուր մթերքներից պատրաստել համեղ ու թարմացնող աղանդեր:
Ձեզ անպայման դուր կգա նման նրբությունը և այն անընդհատ կպատրաստեք, մանավանդ որ ամռան շոգ օրերն արդեն սկսվում են:

Պլոմբիր պաղպաղակ 5 րոպեում. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_յուղալի սերուցք 500 գ
_խտացրած կաթ 1 բանկա
_վաֆլի շերտ 2 հատ



Խոհարարության գործընթացը
_Շատ բարձրորակ և յուղալի սերուցք` սառեցրած, 4 րոպե առավելագույն արագությամբ հարել մինչև թանձրանա ու փրփրուն զանգված ստացվի:
_Հարած սերուցքի մեջ մասերով լցնել մի բանկա խտացրած կաթ և հարել միջին արագությամբ: Երբ ամեն ինչ լուծվի, անցեք առավելագույն արագության և հարել ևս 2 րոպե:
_Ցանկության դեպքում դուք կարող եք վերցնել սուրճով վաֆլիի շերտ և դնել այն բացվող կաղապարի ներքևի մասում:
_Լցնել ստացված զանգվածը և ծածկել վաֆլիի երկրորդ շերտով:
_Պատրաստի աղանդերը ամբողջ գիշերն թողնել սառցարանում:
_Հեռացրեք կաղապարի օղակը և հանել պաղպաղակ տորթը:
_Կտրել մասերի և ըստ ճաշակի վրան լցնել շոկոլադ:

Դուք անպայման կհավանեք այս սառը աղանդերի նուրբ համը. Սա մանկության համն է, երբ կար իսկական սերուցքային պաղպաղակ:
Պլոմբիր պաղպաղակ 5 րոպեում պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Պաղպաղակ







