Պլոմբիր պաղպաղակ. Արագ ստացվող թարմացնող աղանդեր

Պլոմբիր պաղպաղակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք ձեզ արագ և համեղ դասական Պլոմբիր պաղպաղակի բաղադրատոմս, որը դուք կպատրաստեք պարզ և բնական մթերքներից:

Պլոմբիր պաղպաղակ

Պլոմբիր պաղպաղակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սերուցք 500 գր

_Խտացրած կաթ 250 մլ

_Վանիլին կամ այլ հավելումներ՝ ըստ ճաշակի

Պլոմբիր պաղպաղակ

Պլոմբիր պաղպաղակ

Պլոմբիր պաղպաղակ. Պատրաստման եղանակը

_Որպես տարբեր հավելումներ՝ կարելի է օգտագործել մանրացված ընկույզ, շոկոլադ, կակաո, մրգի կտորներ, հատապտուղներ։

_Մեծահասակների համար կարելի է ավելացնել 250 մլ շամպայն։

_Լավ սառեցրած սերուցքը հարիչով հարել 5 րոպե, որպեսզի եթերային զանգված ստացվի։

_Աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը և հարել մինչև ամբողջովին միատարր դառնա:

_Այս փուլում կարելի է ավելացնել նաև տարբեր հավելումներ ըստ ցանկության:

_Պատրաստի զանգվածը փոքր չափաբաժիններով լցնել տարաների մեջ:

_Դնել սառնարանը, թողնել, մինչև լավ սառչի, 1,5 — 2 ժամը բավական է, մեծ ծավալները պետք է սառչեն մոտ 4 ժամ։

_Մատուցելիս կարելի է զարդարել տարբեր հատապտուղներով, մրգերով կամ քերած շոկոլադով։

Պլոմբիր պաղպաղակ

Պաղպաղակի այս բաղադրատոմսը հարմար է նաև տորթերի համար՝ զանգվածը սառչում է առանց սառույցի կտորների, այնպես որ կարող եք ձևավորել գեղեցիկ և գունավոր տորթեր՝ չվախենալով, որ հյուրերին դուր չի գա պաղպաղակը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պաղպաղակ. Շոկոլադե, ելակով և վանիլային

Խնդրում ենք Գնահատեք