Պլոմբիր տորթ. Ամառային երեկոյի հաճելի զովություն

Պաղպաղակ տորթ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Պլոմբիր տորթ. Սառը քաղցրավենիք, որը հարմար է բաժիններով, առանձին, հարմար բաժակներով  մատուցել:

Պլոմբիր տորթ

Պլոմբիր տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Շաքար 100 գ

_Թթվասեր 500 գ

_Օսլա 2 ճաշի գդալ

_Վանիլային շաքար 8 գ

_Կարագ 50 գ

Խմորաշերտ պատրաստելու համար 

_Թխվածքաբլիթներ 200 գ

_Սպիտակ շոկոլադ 100 գ

_Կարագ 50 գ

Տորթ պաղպաղակ

Պլոմբիր տորթ. Պատրաստման եղանակը

_Ձվի վրա լցնել շաքար, վանիլային շաքար, խառնել և հարել:

_Ավելացնել եգիպտացորենի օսլա, թթվասեր (ոչ շատ յուղոտ), խառնել և դնել թույլ կրակի վրա, անընդհատ խառնել:

_Երբ կրեմը սկսի եռալ և խտանալ, էլ ավելի նվազեցնել կրակը, քիչ անց ամբողջովին անջատել, բայց շարունակել խառնել, որպեսզի կրեմը միատարր լինի:

_Կրեմը կարելի է պատրաստել կաթով, բայց թթվասերով այն ավելի օգտակար է, քանի որ _թթվասերը ֆերմենտացված կաթնամթերք է:

_Կրեմը սառեցնել և ավելացնել փափկեցրած կարագ:

_Թխվածքաբլիթները բլենդերով խոշոր փշրանքների վերածել, խառնել հալված կարագի հետ:

_Թխվածքաբլիթի փշրանքները գդալով լցնել մաքուր բաժակների մեջ, դնել կրեմի շերտ, կրկին փշրանքների շերտ, կրեմի շերտ:

_Հերթագայելով շերտերը՝ բաժակները լցնել և վերևում շաղ տալ շոկոլադե քերուկ:

_Այն 15 րոպե դնել սառնարանը կամ անմիջապես մատուցել:

Պլոմբիր տորթ

Դուք կարող եք նաև տորթը մեծ ձևամանում պատրաստել:

Պլոմբիր տորթ պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շոկ մանժե

Խնդրում ենք Գնահատեք