Պղպեղը մանանեխով. Թարմացնող ուտեստ ընթրիքի ժամանակ, հատկապես մսեղենի հետ

Պղպեղը մանանեխով ԱՂՑԱՆՆԵՐ

Պղպեղը մանանեխով. Թարմացնող ուտեստ ընթրիքի ժամանակ, հատկապես՝ մսեղենի հետ

Բուլղարական պղպեղը կարելի է պատրաստել տարբեր ձևերով. Մենք առաջարկում ենք ամենահամեղներից մեկը` մանանեխի սոուսով:

Պղպեղը մանանեխով

Պղպեղը մանանեխով. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Քաղցր պղպեղ 3 կգ
  • Քացախ 250 մլ
  • Ջուր 1 լ
  • Աղ 2 ճաշի գդալ
  • Շաքար 4 ճաշի գդալ
  • Սխտոր 4 պճեղ
  • Սև պղպեղի հատիկներ 1 թեյի գդալ
  • Անուշաբույր պղպեղ 6 հատ
  • Դափնու տերև 4 հատ
  • Բուսական յուղ 1 լիտր
  • Նուրբ մանանեխ 1 լիտր

Պղպեղը մանանեխով

Պղպեղը մանանեխով. Պատրաստման եղանակը

  1. Քաղցր պղպեղը լավ լվանալուց հետո մաքրել սերմերից, հեռացնել ցողուններն ու կտրել շերտերով:
  2. Ջրի մեջ քացախ ավելացնել. Ցանկության դեպքում կարող եք վերցնել պարզ խնձորի օղի:
  3. Լցնել շաքարն ու աղը, դափնու տերևը, սև և անուշաբույր պղպեղների հատիկներն ու սխտորի պճեղները:
  4. Մարինադը եռացնել, եփել 2 րոպե և ավելացնել պղպեղը: Ամանը դնել ջրի մեջ 15 րոպե:
  5. Պետք է պղպեղը հանել մարինադից, թողնել ավելցուկային հեղուկը քամվի:
  6. Մանանեխը հարել հարիչով և աստիճանաբար լցնել բուսական յուղը:
  7. Հուշում. Հարել սոուսը այնքան ժամանակ մինչև ամբողջ յուղը լցնեք:
  8. Լցնել սոուսը պղպեղի վրա և ամեն ինչ լավ խառնել այնպես, որ սոուսը ծածկի պղպեղի բոլոր շերտերը:
  9. Փորձել աղի համը և եթե բավարար չափի չի՝ ավելացնել:
  10. Պղպեղը սերտորեն դնել բանկաների մեջ, որոնք արդեն մանրէազերծված են:
  11. Ամուր փակել կափարիչներով և դնել սառնարանը:

Պղպեղը մանանեխով

Պղպեղը մանանեխով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարմիր պղպեղ պատրաստելու հիանալի եղանակ

Խնդրում ենք Գնահատեք