Պղպեղով նախուտեստ. Անկրկնելի, թեթև, նրբահամ և գեղեցիկ աղցան
Երբ գալիս է բանջարեղենի սեզոնը, անկարելի է դրանցից պարզ, բայց շատ համեղ ուտեստներ ու խորտիկներ չպատրաստել:

Պղպեղով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տարբեր գույների քաղցր պղպեղ
_Բուսական յուղ 5 ճաշի գդալ
_Աղ և շաքար յուրաքանչյուր 1 թեյի գդալ
_Կանաչիներ՝ ըստ ցանկության
_Կծու պղպեղ 1 հատ
_Սխտոր 2 — 3 պճեղ
_Սովորական քացախ, կամ կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

Պղպեղով նախուտեստ. Պատրաստման եղանակը
_Լավ լվանալ պղպեղը և ամբողջությամբ դնել ջեռոցի տոպրակի մեջ, դնել տապակի վրա և պղպեղը եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանով մոտ 25 րոպե:
_Հիմա պղպեղը հանել տոպրակից և սառեցնել:
Խորհուրդ. Պղպեղի հյութը պետք չէ թափել, այն հետո օգտագործելու ենք:
_Մաքրել պղպեղը կեղևից, կտրել բարակ շերտերով:
_Մարինադի համար խառնել բուսական յուղը, պղպեղի հյութը, աղը և շաքարը, կտրատած կանաչիներն ու սխտորը, ամենը լավ խառնել:
_Ավելացնել մանր կտրատած կծու պղպեղ և քացախ:
_Համտեսել և անհրաժեշտության դեպքում կարգավորել աղի և համեմունքներ քանակը:
_Լցնել մարինադը պղպեղի համար նախատեսված տարայի մեջ, լավ խառնել ամեն ինչ, ծածկել կափարիչով և դնել սառնարանը 1 ժամ:


Հուշում. Պղպեղը կարելի է թողնել, որ ավելի երկար մարինացվի, այդ դեպքում այն կդառնա էլ ավելի համեղ և բուրավետ: Բայց սա ճաշակի խնդիր է: Բոլոր մթերքները կարող եք վերցնել ձեր նախընտրած քանակով:
Պղպեղով նախուտեստը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պարզ և արագ վիտոմիններ. Նոր աղցան







