Հաճախ այսպես է լինում, որ նախընտրում ենք թխվածք գնել խանութից, բայց ավելի լավ կլինի, եթե մեր ձեռքերով Պրալինե տորթ թխենք։
Այս նուրբ ու հաճելի համով տորթը ձեզ կգերի ու դուք հաճախ կպատրաստեք այն, քանի որ շքեղ տորթը միշտ կարևոր է:

Պրալինե տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շաքարի փոշի 450 գր
Բիսկվիթի համար
_Ձու 14
_Շաքարավազ 300 գր
_Ալյուր 300 գր
Կրեմի համար
_Մուգ շոկոլադ 600 գր
_Վանիլի ձողիկներ 3 հատ
_Սերուցք 33% 1,5լ
_Դեղնուց 7-8 հատ
_Նուգա 900 գ (կարելի է փոխարինել Nutella մածուկով)
Օշարակի համար
_Շաքարավազ 100 գր
_Կոնյակ 50 մլ

Պրալինե տորթ. Պատրաստման եղանակը
_Կրեմը նախօրոք պատրաստել։ Սերուցքը խառնել շաքարի փոշու հետ, ավելացնել փայտիկի երկայնքով կտրած վանիլինը, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, ապա հանել վանիլը։
_Ավելացնել շոկոլադը և նուգան: Եփել 10 րոպե, անընդհատ խառնելով, վերցնել կրակից, թողնել սառչի, ավելացնել դեղնուցները և խառնել։
_Կրեմը թողնել սառչի և 12 ժամով դնել սառնարանը։
_Օգտագործելուց առաջ կրեմը հանել սառնարանից և հարել հարիչով։ Այն պետք է մի փոքր ավելի բաց գույն ստացած լինի։
_Եթե կրեմը շատ պինդ է, կարելի է մի փոքր տաքացնել ջրային բաղնիքում։
_Բիսկվիթ պատրաստելու համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել ալյուրը և հարել մինչև հարթվի։
_Ստացված խմորը բարակ շերտով լցնել յուղած ջեռոցի մեծ տապակի վրա և թխել նախապես 210 C տաքացրած ջեռոցում 3-4 րոպե։
_Պատրաստի բիսկվիթներից կտրատել անհրաժեշտ չափի շերտեր: Այս բիսկվիթը կարելի է թխել բարձր կողմերով կաղապարի մեջ՝ նույն ջերմաստիճանում, բայց արդեն 40-60 րոպե և բաժանել շերտերի։
_Շերտերը խոնավեցնելու օշարակի համար շաքարավազը խառնել 100 մլ ջրի հետ։ Խառնուրդը հասցնել եռման աստիճանի, վերցնել կրակից և լցնել կոնյակը։
_Շերտերը հագեցնել օշարակով և քսել կրեմը։
_Հավաքել տորթը, հավասարեցնել կողքերը և վերևը: Սառեցնել այնքան, մինչև կրեմը պնդանա՝ դնելով սառնարանում 6 ժամ կամ սառցարանում 2 ժամ։

Պատրաստի տորթը կարելի է պատել շաքարի մածուկով, մարցիպանով, շաղ տալ թխվածքաբլիթների փշուրներ կամ կոկոսի փաթիլներ: Կարող եք զարդարել այնպես, ինչպես թելադրում է ձեր երևակայությունը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Շոկո







