Հավատացեք ինձ, պարզ բաղադրատոմսով պատրաստված այս նուրբ Ջեմով Թխվածքաբլիթները ոչ մեկին անտարբեր չի թողնի։ Այս թխվածքաբլիթների խմորը կարող է համակցվել ցանկացած միջուկի հետ, սակայն ընտանեկան հաճելի թեյի երեկույթի համար տնական ջեմը իդեալական է:
Այս հրաշալի խմորեղենի պատրաստման տեխնոլոգիան որևէ դժվարություն չի ներկայացնում և հասանելի է բացարձակապես բոլորին։ Խորհուրդ. խմորը վերջում փխրուն դարձնելու համար խորհուրդ ենք տալիս երկար չհունցել և առնվազն կես ժամ պահել սառնարանում։

Ջեմով Թխվածքաբլիթներ. Բաղադրիչներ
_Ցորենի ալյուր 410 գ
_Կարագ 200 գ
_Շաքարավազ 150 գ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Վանիլային շաքար` ըստ ճաշակի
_Ձու 2 հատ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Հատապտուղների խյուս՝ ըստ ճաշակի
_Նուշի թերթիկներ 3 ճաշի գդալ
Ջեմով Թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Սենյակային ջերմաստիճանի կարագին ավելացնել աղ, շաքարավազ և վանիլին։
_Բաղադրիչները մանրակրկիտ խառնել բահիկով, մինչև հարթվի: Այնուհետև զանգվածը 3 րոպե հարել հարիչով (մինչև փարթամանա):
_Այնուհետև ավելացրեք մեկ ամբողջական ձու և երկրորդի մի մասը (ձվի մի փոքր քանակ պետք է թողնել թխվածքաբլիթներին քսելու համար): Ձվերը նույնպես պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում։
_Ապագա խմորը հարել հարիչով մինչև հարթվի:
_Մաս-մաս սկսեք ավելացնել փխրեցուցիչի հետ խառնած ցորենի ալյուրը և արագ հունցել առաձգական, միատարր խմոր, որը չի կպչի ձեռքերին։
_Խմորը փաթաթել թաղանթի մեջ և դնել սառնարանում 30-60 րոպե։
_Այնուհետև խմորին ցանել ալյուր և գրտնակել մոտ 3 մմ հաստությամբ շերտով, բաժանել երկու մասի։
_Մեկի վրա թանձր ջեմ քսել, իսկ երկրորդով զգուշորեն ծածկեք։ Այնուհետև կպցնել իրար եզրերը և կտրել ցանկալի չափի կտորներով:
_Թխվածքաբլիթներին քսել մի կողմ թողնված հարած ձուն և ցանկության դեպքում շաղ տալ ընկույզ կամ նուշի փաթիլներ:
_Թխվածքաբլիթները դնել յուղաթղթով ծածկված տապակի վրա և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե։

Մատուցելուց առաջ պատրաստի թխվածքաբլիթներին ցանել շաքարի փոշի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թխվածք Կարակում








