Ջեմով կեքս. Նրբահամ, թեթև աղանդեր
Իհարկե, սա բաղադրատոմս է նրանց համար, ովքեր նախորդ տարի հսկայական քանակությամբ պահածոներ, ջեմեր և մուրաբաներ են պատրաստել: Դուք չեք հասցրել սպառել այս ամենը, իսկ շուկայում արդեն հայտնվել են թարմ հատապտուղներ և մրգեր:
Մի հուսահատվեք և ծանոթացեք, թե ինչպես են պատրաստում հիանալի կեքսը: Այս բաղադրատոմսը նույնիսկ անհրաժեշտ չէ գրի առնել, այն անչափ պարզ է: Բացի այդ, խմորեղենն այնքան ձեզ դուր կգա, որ եփեք, եթե ոչ ամեն օր, ապա շաբաթը մի քանի անգամ հաստատ: Ջեմով կեքսն իսկական գտածո է նրանց համար, ովքեր սիրում են թեյ խմել:

Ջեմով կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները
- Ձու 2 հատ
- Շաքարավազ 50 գ
- Վանիլային շաքար 8 գ
- Կաթ 50 մլ
- Արևածաղկի ձեթ 50 մլ
- Փխրեցուցիչ 16 գ
- Կարագ 20 գ
- Ցորենի ալյուր 100 գ
- Ծիրանի ջեմ` ըստ ճաշակի
- Կոկոսի փաթիլներ ըստ ճաշակի


Ջեմով կեքս. Պատրաստման եղանակը
- Ձվերը լավ խառնել շաքարի և վանիլի շաքարի հետ:
- Լցնել կաթը և խառնել: Ավելացնել բուսական յուղ և նորից հարել
- Լցնել ալյուրը, խառնել մինչև հարթվի:
- Մաղով անցկացնել փխրեցուցիչը և կրկին խառնել բաղադրիչները, մինչև որ համասեռ դառնա:
- Կեքսի համար նախատեսված կաղապարը յուղել փափկեցրած կարագով, թեթևակի ալյուր ցանել, վրան լցնել խմորի մի մասը:
- Տարածել ջեմը հավասարապես և ծածկել մնացած խմորով:
- Կեքսը կես ժամ թխել 180 ° C տաքացրած ջեռոցում: Պատրաստի թխվածքի վերևի մասը քսել ջեմով և շաղ տալ կոկոսի փաթիլներ:


Ջեմը կարելի է փոխարինել ոչ շատ ջրիկ մուրաբայով կամ նույնիսկ թարմ հատապտուղներով, որոնք պետք է լվանալ, ցամաքեցնել, շաղ տալ օսլայով:
Ջեմով կեքսը պատրաստ է:
Բարի համտեսում:
Տեսանյութ
Դդումով բիսկվիթ







