Նախաճաշին թեյի համար ամենապարզ, բայց շատ համեղ Ջեմով կեքս պատրաստեք:
Յուրաքանչյուր տնային տնտեսուհի միշտ ունի ջեմ, ալյուր և դուք կարող եք ցանկացած պահի պատրաստել այն կամ օգտագործել այն որպես օրիգինալ աղանդերի հիմք՝ քսելով կրեմ կամ շոկոլադե գլազուր:

Ջեմով կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ջեմ 200 գր
_Ձու 3 հատ
_Բուսական յուղ 50 գր
_Սոդա 0,5 թեյի գդալ
_Ալյուր 200 գր
_Ընկույզ և չոր մրգեր՝ ըստ ճաշակի


Ջեմով կեքս. Պատրաստման եղանակը
_Ջեմը խառնել սոդայի հետ և զանգվածը խառնիչով հարել այնքան, մինչև թթվային միջավայրում սոդայի ռեակցիան դադարի։
_Ավելացնել ձվերը, խառնիչով լավ խառնել, մինչև հարթ լինի։
_Լցնել բուսայուղը, շարունակել հարել զանգվածը։
_Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել հեղուկ զանգվածի մեջ և ստանալ թանձր ու միատարր խմոր։
_Խմորի մեջ ավելացնել ցանկացած ընկույզ և չորացրած մրգերի կտորներ։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով, յուղ քսել և խմորը լցնել։
_Թխել 180 աստիճանով մոտ 30 րոպե, ըստ ջեռոցի և փայտիկով ստուգել պատրաստ լինելը։
_Սառելուց հետո, վրան շաքարի փոշի ցանել։


Այսպիսի նուրբ խմորին կարող եք ավելացնել նաև յուղալի թթվասերով ամենապարզ կրեմ՝ մի քանի ճաշի գդալ շաքարի փոշով։ Վրան ցանել շոկոլադի քերուկ և մատուցել այս ճոխ, հարուստ համով աղանդերը թեյի հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սալորով բիսկվիթ







