Ջեմով պիրոգ. Համեղ և արագ ստացվող անուշաբույր թխվածք

Ջեմով պիրոգ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նուրբ ու փափուկ, բուրավետ Ջեմով պիրոգ։

Սա թխելու համար վերցրեք ցանկացած ջեմ կամ ցանկացած միջուկ, ձեր ճաշակով։

Ջեմով պիրոգ

Ջեմով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 50 գր

_Վանիլին ըստ ճաշակի

_Մի պտղունց աղ

_Կաթ 50 մլ

_Բուսական յուղ 50 մլ

_Փխրեցուցիչ 15 գր

_Ալյուր 110 գր

_Ծիրանի կամ այլ ջեմ, ընկույզ՝ զարդարելու համար

Ջեմով պիրոգ

Ջեմով պիրոգ. Պատրաստման եղանակը

_Ձվերը խառնել շաքարավազի և աղի, վանիլինի հետ, հարել խառնիչով։

_Ավելացնել կաթը և խառնել, մինչև միատարր զանգվածը:

_Ավելացնել բուսական յուղ, խառնել։

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ։

_Մասերով լցնել զանգվածի մեջ և խառնել, մինչև ամբողջովին համասեռ լինի։

_Թխելու համար նախատեսված տապակը մի կտոր կարագով յուղել և ալյուր ցանել։

_Խմորի մի մասը լցնել և թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 10 րոպե։

_Ջեմը հավասար շերտով քսել ու լցնել խմորի երկրորդ մասը։

_Թխել ևս 15-20 րոպե, ըստ ջեռոցի և փայտիկով ստուգել պատրաստ լինելը։

_Թողնել սառչի, վրան քսել ջեմ և ցանել ըստ ճաշակի մանրացրած ընկույզ, կամ գետնանուշ, նուշ։

Ջեմով պիրոգ

Շատ փափուկ է, նուրբ, քնքուշ և ջեմով ներծծված։ Կարելի է վերցնել ոչ թե ջեմ, այլ ուրիշ հավելումներ, օրինակ՝ կակաչի սերմերը շաքարի փոշիով, կտրատած ընկույզը մեղրով և այլն։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարակում թխվածք մեր քաղցր մանկությունից

Խնդրում ենք Գնահատեք