Ջեմով և շոկոլադով թխվածքաբլիթները շատ եթերային են ստացվում, իսկ մուրաբան կամ ջեմը քսելով վրան՝ նուրբ համ են ավելացնում։
Պատրաստման ամբողջ գործընթացը շատ պարզ է, թանկարժեք մթերքի կարիք չկա։ Իսկ թխվածքաբլիթներն էլ ավելի օրիգինալ դարձնելու համար մենք դրանք կպատենք հալած շոկոլադով։

Ջեմով և շոկոլադով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Ալյուր 2 ճաշի գդալ
_Մի պտղունց աղ
_Ջեմ ըստ ճաշակի
_Շոկոլադ 150 գր
_Կաթ 1-2 ճաշի գդալ
_Կարագ 40 գր


Ջեմով և շոկոլադով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Առանձնացնել սպիտակուցներն ու դեղնուցները։
_Դեղնուցները խառնել շաքարավազի հետ և հարել հարիչով մինչև սպիտակ ու փարթամ զանգված դառնալը։
_Ձվի սպիտակուցը խառնել մի պտղունց աղի հետ և հարել մինչև փարթամանալը։
_Սպիտակները և դեղնուցները խառնել։
_Ավելացնել ալյուր և խառնել։
_Ջրիկ զանգվածը տեղափոխել տոպրակի մեջ և կտրել մի անկյունը և սեղմել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա՝ շրջանակների տեսքով։
_Թխել մոտ 10-12 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։
_Գլազուրի համար շոկոլադն ու կարագը խառնել ու ցանկացած հարմար ձևով հալեցնել։
_Եթե զանգվածը շատ թանձր է, ավելացնել մեկ-երկու գդալ կաթ։
_Սառած թխվածքաբլիթներին նախ քսել թանձր ջեմ, ապա լցնել շոկոլադ:
_Դնել սառնարանը, որ պնդանա։
_Ես օգտագործում եմ սալորի կամ ծիրանի ջեմ, սրանք հիանալի են համադրվում շոկոլադի հետ: Կարող եք օգտագործել ցանկացածը, շատ համեղ է ստացվում նաև նարնջի մուրաբայի հետ:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարակում. Թխվածք քաղցր մանկությունից







