Ջնարակով տորթ. Նրբահամ քաղցրավենիք թեյի համար

Ջնարակով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր կպատրաստենք իմ սիրելի տատիկի ամենահամեղ Ջնարակով տորթը։

Մածունով տորթի բաղադրատոմսը այնքան պարզ է, որ վերջում դժվար է պատկերացնել նման գեղեցկություն: Խմորի բոլոր բաղադրիչները խառնում են, լցնում կաղապարի մեջ, թխելուց հետո վրան լցնում ջնարակը։

Ջնարակով տորթ

Ջնարակով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 1 հատ

_Մածուն 1 բաժակ

_Շաքարավազ 1 բաժակ

_Սոդա (մարել քացախով) 1 թեյի գդալ

_Կակաո 2 ճաշի գդալ

_Ալյուր այնքան որ խմորը թանձր թթվասերի պես լինի

_Մանրացված ընկույզ 1 բաժակ

Ջնարակ

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 0,5 բաժակ

_Ձեթ 50 գրամ

_Կակաո 2 ճաշի գդալ

Ջնարակով տորթ

Ջնարակով տորթ. Պատրաստման եղանակը

_Մածունը լցնել տարայի մեջ, ավելացնել քացախով մարած սոդան, ձուն շաքարավազը, կակաոն, մանր կտրատած ընկույզը և ալյուրը։

_Խմորը պետք է նման լինի թանձր թթվասերի։

_Ջեռոցի ամանը յուղել բուսայուղով և լցնել խմորը։

_Թխել նախապես տաքացրած ջեռոցում մինչև 180°C, մինչև պատրաստ լինի, մոտ 30-35 րոպե։

_Մինչ տորթը թխվում է, պատրաստել ջնարակը՝ կաթսայի մեջ խառնել թթվասերը, շաքարավազը, կարագը և կակաոն։

_Դնել կրակի վրա և տաքացնել այնպես, որ բոլոր բաղադրիչները ամբողջությամբ համասեռ լինեն:

_Դեռ տաք տորթի վրա գլազուրը լցնել և թողնել սառչի:

Տորթ Գլազուր

Ուրախ ժամանց և բարի ախորժակ:

Տեսանյութ

Զոլավոր բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք